
Քանի որ գիտնականներն ավելի ու ավելի խիստ են դատապարտում հանածո վառելիքի պատճառած անդառնալի վնասները երկրագնդի կլիմային, աշխարհը պետք է հավաքականորեն ու անհատապես աշխատի CO₂ արտանետումները նվազեցնելու ուղղությամբ։ Եթե նպատակը 2050 թվականին 0 արտանետում ունենալն է, ուրեմն անհապաղ պետք է սկսել արտանետումների գլոբալ նվազեցումը։ Քանի որ CO₂ որոշ արտանետումներ, ինչպես օրինակ թռիչքներից գոյացածը, մաքուր այլընտրանք այս պահին չունեն, ծառեր տնկելն ու անտառածածկույթն ավելացնելը մթնոլորտ բաց թողնված ածխածնի փոխհատուցման լավագույն ձևերից է։Ածխածնի կլանումից զատ, անտառներն աներևակայելի բարդ էկոհամակարգ են և բազմաթիվ լրացուցիչ առավելություններ ունեն․ ավելացնում են օդի խոնավությունը, նվազեցնում են ջերմաստիճանն ամռանը, նվազեցնում են անապատացումը, ընդլայնում են կենսաբազմազանությունը, բուսական ու կենդանական աշխարհը, գեղեցկացնում են բնական լանդշաֆտները և շատ ավելին։ Հնարավոր չէ բավականաչափ շեշտել անտառների կարևորությունը երկրագնդի համար։Եվ վերջապես, մեր աշխատանքն իրականացվում է անտառվերականգնման տարածքների մոտակայքում ապրող գյուղացիների կողմից։ Մեր գործունեությունը նաև կարևոր սոցիալական դեր ունի։ Ուսուցանելով և աշխատանքի ընդունելով տեղացիներին մենք հզորացնում ենք նրանց և նպաստում աղքատության հաղթահարմանը։ Գյուղացիները դառնում են ապագա անտառների պահապանները։ Անտառն ինքը, ունենալով պտղատու ծառերի մասնաբաժին (ընկույզ, պնդուկ, վայրի տանձ և այլն), կապահովի նրանց կայուն եկամուտը։Ընդհանուր առմամբ, որպես գիտակից ու պատասխանատու անհատներ, մենք պատասխանատվություն ենք վերցնում մեր գործողությունների հետևանքների համար քանի դեռ ապրում ենք այս մոլորակի վրա։Ինչպես որ չէինք պատկերացնի ուրիշի տանն աղբ նետելն ու թողնելը, մենք՝ այս աշխարհով անցնող բանական էակներս, բարոյական պարտք ունենք մաքրելու այն աղբը, որ թողնում ենք մթնոլորտում․․․ ու նաև երկրի վրա։
Կարդալ ավելին
Երկրագնդի և յուրաքանչյուրիս համար անհրաժեշտություն լինելուց բացի, անտառածածկույթի ավելացումը ցանկացած երկրում CO₂ փոխհատուցմանը զուգահեռ բազմաթիվ այլ առավելություններ ունի, ինչպիսիք են․
- թթվածնի արտադրություն,
- օդի որակի բարելավում,
- ջերմաստիճանի նվազեցում,
- խոնավության բարձրացում,
- հողի էրոզիայի նվազեցում,
- անապատացման կանխում,
- ջրի պահպանման բարձրացում,
- կենսաբազմազանության պահպանում,
- աշխատատեղերի ստեղծում,
- բուսական և կենդանական աշխարհի բազմացում,
- գեղատեսիլ երկիր, և այլն։
Մի խոսքով, անտառներն այս մոլորակի կյանքի համար շատ կարևոր են, դրանց պահպանությունը կամ անտառածածկույթի վերականգնումը նշանակում է հոգ տանել դրանց մասին և համոզված լինել, որ այդ նույն կենսապայմանները կթողնենք Երկրի վրա մեզնից հետո ապրող սերունդներին։
Կարդալ ավելին
Քչերն են գիտակցում անտառ տնկելու կամ անտառվերականգնման բարդությունները:
Ծառ տնկելը թերևս ամբողջ գործընթացի ամենադյուրին մասն է, կարևորն այն է, որ երիտասարդ տնկիները գոյատևեն առաջին մի քանի տարիներին և դառնան հասուն ծառեր:
Դրա համար կարևոր է երիտասարդ ծառերը կանոնավոր կերպով ջրելը, քանի դեռ արմատներ չեն տվել: Հաջորդիվ, պետք է համոզվել, որ դրանց շուրջն աճող վայրի խոտերը հեռացված են, որպեսզի չփչացնեն տնկիները: Այս ամենի համար տարվա ընթացքում անհրաժեշտ է բազմաթիվ աշխատողներ ուղարկել տնկադաշտ և համոզվել, որ ամեն ինչ լավ է ընթանում, ու ծառերն էլ առողջ են:
Այնուամենայնիվ, սա դեռ ամբողջ պատկերը չէ:
Անտառները բարդ էկոհամակարգեր են: «Իմ անտառ Հայաստան»-ի նպատակը որակ ու կենսաբազմազանություն ապահովելն է: Կենսաբազմազանություն ապահովելու համար մենք տնկում ենք շատ տարբեր տեղական ծառատեսակներ, ինչպես նաև թփերի տարբեր տեսակներ: Նաև պետք է խուսափել ինվազիվ տեսակների օգտագործումից և աշխատել միայն տեղական տեսակների հետ: Ինվազիվ տեսակները հեշտությամբ աճում և արագ տարածվում են, սակայն տեղական տեսակների տարածման հաշվին, ինչն էլ իր հերթին նվազեցնում է կենսաբազմազանությունը:
Այժմ ավելի հեշտ է գիտակցել, որ սերմերի ճիշտ ընտրությունը ամբողջ գործընթացի ամենակարևոր մասն է: Մենք սերմեր ենք հավաքում ծառերից, որոնք ունեն ամենաարժեքավոր հատկությունները` խթանելու ավելի դիմացկուն և առանձնահատուկ ծառերի աճը:
Ավելորդ է ասել, որ գլոբալ տաքացման մարտահրավերները նույնպես ազդեցություն ունեն, որը մենք պետք է հաշվի առնենք, այդ իսկ պատճառով մենք մեծապես կարևորում ենք մեր համագործակցությունը Ագրարային համալսարանի և ամբողջ աշխարհի կենսաբանության ոլորտի փորձագետների հետ` առավելագույն հաջողություն ապահովելու համար:
Կարդալ ավելին
Ցանկանու՞մ ես իմանալ քո ածխածնային ազդեցությունը։
Օգտվիր մեր արագ և հեշտ գործիքից։
Հիմա ստուգիր քո ածխածնի հետքը։
Հաշվել


"Մեր կազմակերպության սկզբնական նպատակը տարեկան 400,000 ծառ կամ 120 հա անտառ տնկելն է։ 2021-22 թթ․-ին հասնելով այս նպատակին՝ նպատակադրվեցինք տնկել տարեկան 800,000 ծառ կամ 240 հա նոր անտառ մինչև 2025 թ․։"
Հուսով ենք, որ միանալով մեզ և տեսնելով մեր դրական արդյունքները, Դուք կջանաք փոխհատուցել ածխաթթու գազի Ձեր արտանետումները ոչ միայն անցյալ ամսվա կամ տարվա, այլ նաև ողջ կյանքի համար։
Իհարկե, առաջ մեզնից շատերը տեղյակ չէին վառելիքի այրման հետևանքների մասին, սակայն այսօր, երբ արդեն տեղյակ ենք, մոլորակի վրա մեր ունեցած ազդեցության համար պատասխանատվության ստանձնումը հասարակ էթիկայի հարց է։
Բացի անհատապես ամեն մեկիս և մեր մոլորակի համար բարի գործ անելուց, անտառածածկույթը մեծացնելը յուրաքանչյուր երկրում դրական բազմաթիվ ազդեցություններ ունի տեղի կլիմայի վրա։ Օրինակ՝ օդի որակի լավացումը, ավելի ցածր ջերմաստիճանը, քաղցրահամ ջրի պաշարների պահպանումը, հողի էրոզիայի դադարեցումը, երկիրը գեղեցկացնելը և այլն։
Կարճ ասած, պետք է հոգ տանենք և ապահովենք, որպեսզի մեզնից հետո Երկրի վրա ապրող սերունդներն ունենան կյանքի այն նույն պայմաններն, ինչ մենք ենք ունեցել։
«Իմ անտառ Հայաստան»-ը պարտավորվում է ստեղծել հզոր էկոհամակարգերով և հարուստ կենսաբազմազանությամբ երկարակյաց անտառներ:
Քանի որ մեր առաջին ծառերը տնկվել են 2020 թվականին, մենք դեռ չենք կարող ածխաթթու գազի կրեդիտներ վաճառել, քանի որ հավաստագրումն սկսվում է ծրագրի մեկնարկից միայն հինգ տարի անց: Այնուամենայնիվ, մենք առաջարկում ենք ձեզ մասնակցել կենսաբազմազանությամբ հարուստ, երկարակյաց անտառների ստեղծմանը, որոնք նպաստում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին՝ միաժամանակ ունենալով էական սոցիալական ազդեցություն խոցելի բնակավայրերում։