
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մեր հիմնական գիտահետազոտական գործընկերն է։ Մենք համագործակցության տարբեր եզրեր կունենանք՝ սկսած սերմերի որակի վերլուծությունից, մինչև աճեցվող անտառների մշտադիտարկումը։ Համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տարածքում կառուցում ենք նոր ջերմոց։ Վերջինիս հիմնական մասը կծառայի որպես տնկարան, իսկ որոշ մասը համալսարանի դասախոսական և ուսանողական կազմի կողմից անցկացվող հետազոտություններին կնվիրվի։

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքել ենք փոխըմբռնման հուշագիր։ Մենք համագործակցելու ենք տարբեր ոլորտներով։ Մեր առաջին նախագիծն ազգային պարկի ներսում 20 հա քայքայված անտառի վերականգնումն է։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատասխանատու է Հայաստանի անտառային տարածքների մեծ մասի համար։ Մենք կնքել ենք փոխըմբռնման հուշագիր և սերտորեն համագործակցելու ենք բարձրորակ ծառեր հայտնաբերելուց և սերմահավաք իրականացնելուց սկսած մինչև ՊՈԱԿ-ի պատասխանատվության ներքո գտնվող տարածքների անտառվերականգնումը։

Մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և դրա հովանու ներքո գործող «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների հետ։ Նախարարության հետ մենք համակարգում ենք անտառվերականգնմանն ուղղված մեր տարատեսակ ծրագրերը։
