logo
Տնօրենների խորհուրդ
member
Անտրէ ԳումուշճեանՆախագահ

Անտրէ Գումուշճեանը բելգիահայ բարերար և ձեռներեց է։ Նա Հարվարդի համալսարանի շրջանավարտ է։ Դեռևս 2013 թվականից ներգրավված է եղել Հայաստանի ու Արցախի տարբեր նախագծերում։

Անտրէն որոշել է հիմնել Մայ Ֆորեսթ Արմենիան, որովհետև կարծում է, որ պետք չէ ապագա սերունդների ուսերին դնել նախորդ սերունդների կողմից աղտոտված շրջակա միջավայրի բեռը։ Յուրաքանչյուրիս բարոյական պարտքն է ածխաթթու գազի իր արտանետումները մաքրելը։ Բարեբախտաբար դա կարելի է անել ծառ տնկելով։

Խորամուխ լինելով այս նախագծում՝ Անտրէն հասկացավ անտառների առանցքային կարևորությունը մեր մոլորակի համար։ Անտառներն աներևակայելի բարդ էկոհամակարգ են և փոխկապակցված են կյանքի տարբեր բնագավառների հետ։ Կենսաբազմազանությունը, որ այն ստեղծում է, էական դեր ունի մարդ արարածի զարգացման գործում։

member
Միհրան ՄիսսերլեանԳանձապահ

Միհրանը 1992 թ.-ից աշխատում է ադամանդի և ոսկերչության ոլորտում։ Նա կնոջ և երկու փոքր երեխաների հետ ապրում է Սան Ֆրանցիսկոյում։


Միհրանը միշտ սիրել է բնությունն ու հատկապես ծառերը։ Ամբողջ ընտանիքով երկու շաբաթը մեկ գնում է արշավի Հյուսիսային Կալիֆորնիայում և հատկապես սիրում է գնալ Ռեդվուդ անտառ, որտեղ հանգստությունն ու խաղաղության զգացումը հիասքանչ են: Ծառերը և անտառները շատ կարևոր են ոչ միայն կլիմայի փոփոխության համար, այլ նաև ապահովում են մայր բնության մաս լինելու զգացողություն և խաղաղություն բոլոր մարդկանց համար:


50 կամ 100 տարեկան ծառին պարզապես նայելը, էլ չեմ խոսում անտառում 500 կամ 1000 տարեկան սեքվոյայի կողքին լինելու մասին, զարմանալի զգացողություն է տալիս, ստիպում է քեզ կենդանի զգալ և կապված լինել բնության հետ: Մենք ոչ միայն պետք է պահպանենք մեր ունեցած անտառը, այլ պետք է ավելի շատ տնկենք, որպեսզի գալիք սերունդները կարողանան վայելել դրանք:

member
Վահէ ԲալուզեանՔարտուղար

Մինչև վերջերս թոշակի անցնելը, Վահե Բալուզյանը եղել է «BNY Mellon’s International»-ի հարստության կառավարման ավագ տնօրենը և համաշխարհային հաճախորդներին սպասարկող պորտֆելի կառավարման թիմի ղեկավարը։ Նա նաև եղել է ներդրումային ռազմավարության և այլընտրանքների ներդրումային ռազմավարության հանձնաժողովների անդամ:


Վահէն ապրում է Նյու Յորքում և հանգստյան օրերին գնում է իրենց տուն՝ Նյու Յորքի Վուդսթոքի անտառում:


Նա ունի Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի մագիստրոսի և Բեյրութի Ամերիկյան համալսարանի տնտեսագիտության բակալավրի աստիճան։


Վահեն մեծ խանդավառությամբ է զբաղվում Հայաստանում անտառներ ստեղծելով, և նրա փորձը շատ օգտակար է մեր կազմակերպության համար։

member
Ջոն ՍտաֆֆորդԽորհրդի անդամ

Ջոն Ստաֆֆորդը ֆինանսիստ և ձեռնարկատեր է ԱՄՆ-ից, ով ապրում է Լոնդոնում։ Լինելով Հարվարդի համալսարանի շրջանավարտ՝ նա նվիրված է բարեգործությանը։ Բանկային ներդրումային ոլորտում կարիերայից հետո Ջոնը 2008 թվականին ԱՄՆ-ում հիմնեց արևային վահանակների ընկերություն, որն իրականացնում է մեծածավալ արևային նախագծեր նորագույն ֆինանսական մոդելով։ Առ այսօր նա տեղադրել է ավելի քան 2,3 ՄՎտ վերականգնող էնէրգիայի համակարգեր։


Ջոնն ու իր ընտանիքը մտահոգված են համաշխարհային տաքացմամբ։ Արևմտյան հասարակությունն իր կենսակերպով ու հատկապես օդային փոխադրումներով մեծապես նպաստում է ածխածնի արտանետումներին։ Ծառատունկն այսօր մեր ունեցած միակ հասանելի միջոցն է ածխածնի արտանետումները փոխհատուցելու համար։

Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved