logo
Մեր առաքելությունը
Մեր առաքելությունը

Հզորացնելով տեղական համայնքները՝ մեր առաքելությունն է գիտնականների և փորձառու անտառագետների ղեկավարությամբ կայուն կերպով մեծացնել անտառային ծածկույթը և միայն էնդեմիկ ծառատեսակներ տնկելու շնորհիվ պահպանել կենսաբազմազանությունը:

Մեր տեսլականը

Մարդիկ պետք է սովորեն ապրել բնության հետ ներդաշնակ։ Անտառները և դրանց բարդ էկոհամակարգերը առանցքային նշանակություն ունեն այս մոլորակի վրա կյանքի պահպանման համար: Մենք պետք է վերականգնենք մեր անտառները և մարդկանց նորից կապենք բնության հետ։

Մեր արժեքները

Մենք առաջնորդվում ենք հետեւյալ արժեքներով.

  • Թափանցիկություն
  • Պատասխանատվություն
  • Արդյունավետություն
  • Հոգատարություն
Կայուն Զարգացման Նպատակներ

Մեր կազմակերպությունը հիմնականում գործում է ՄԱԿ-ի կողմից հաստատված 17 Կայուն զարգացման նպատակներից երկուսի ուղղությամբ.

icon

Պայքարել կլիմայի փոփոխության դեմ՝ նվազեցնելով մթնոլորտում ածխաթթու գազի ծավալը

icon

Պաշտպանել և վերականգնել էկոհամակարգերը, կայուն կերպով կառավարել անտառները և պայքարել անապատացման դեմ

Միևնույն ժամանակ մեր աշխատանքի արդյունքում մենք ազդեցություն ունենք նաև հետևյալ ուղղություններով․

icon

Նվազեցնել աղքատությունը՝ զարգացնելով համայնքները

icon

Բարելավել սնունդը

icon

Ապահովել ջրի առկայությունը

icon

Նպաստել կայուն տնտեսական աճին

Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved