


«ՊԵՆԺԱՄԻՆ ԳՈՒՄՈՒՇՃԵԱՆ» ՏՆԿԱՐԱՆ, ԳՈՒԳԱՐՔ
Գուգարքի տնկարանը գտնվում է Վանաձոր-Դիլիջան մայրուղուց ոչ հեռու և զբաղեցնում է մոտ 3,5 հա տարածք: Բարձրությունը 1700 մ է: Կլիմայի և հողի պայմանները թույլ են տալիս աճեցնել 10 ծառի և 5 թփի տեսակ: Ներկայումս 24 մարդ աշխատում են Գուգարքի տնկարանում։
