logo
Կամավորություն
Օգնել Վանաձորի մոտ գտնվող Պենժամին Գումուշճեան տնկարանում

Տնկարանը գտնվում է Վանաձորից 10 կմ հեռավորության վրա, և այստեղ կամավորների համար տարվա տարբեր ժամանակահատվածներում տարբեր աշխատանքներ կան։ Ապրիլին և նոյեմբերին՝ սերմեր ենք ցանում, կտրոններ պատրաստում, փորում և տնկիները փաթեթներով նախապատրաստում՝ անտառվերականգնման վայրեր տեղափոխելու համար։ Հոկտեմբեր ամսին սերմերն ենք հավաքում ու մաքրում, մայիս-օգոստոս ամիսներին իրականացնում ենք քաղհանը և ոռոգումը: Եթե ուզում եք հողի հետ գործ անել, մենք տարբերակներ ունենք մարտի վերջից մինչև նոյեմբեր։

Խնամք նոր տնկված վայրերում

Մենք տնկում ենք լեռնային վայրերում, որտեղից սովորաբար հիասքանչ տեսարան է բացվում։ Աշխատանքը հիմնականում բաղկացած է ձեռքով կամ փոքրիկ թորխով երիտասարդ բույսերի շուրջ խոտը հեռացնելուց։ Պետք է զգույշ լինել՝ բույսը չվնասելու համար և ընդհանուր առմամբ ուշադիր լինել բույսի աճի և շրջակա միջավայրի նկատմամբ։ Քանի որ գտնվելու եք հիասքանչ բնության մեջ, վստահաբար կուզենաք նաև քայլարշավ անել։ 

Օգնել հանրային միջոցառումների ժամանակ լեռնային վայրերում կամ Երեվանում

Դուք կարող եք միանալ մեր «Անտառի պահապանները» կամավորների խմբին։ Այսպիսով կարող եք օգնել մեզ ծառատունկի կամ սերմահավաքի ժամանակ՝ համակարգելով խմբերը․ սովորաբար այսպիսի աշխատանքը տևում է ամբողջական օր՝ հագեցնելով Ձեզ էմոցիաներով և ֆիզիկական ակտիվությամբ։ Խմբերը Երևանից մեկնում են վաղ առավոտից՝ ներառելով քայլարշավ դեպի լեռ՝ լանջերին տնկելու կամ բնական անտառներից սերմերը հավաքելու և երեկոյան վերադառնալու համար։ Դուք կարող եք կրկնակի դեր ստանձնել՝ աջակցելով մեր համակարգող թիմին սահուն աշխատանքի համար և իհարկե սեփական ձեռքերով ծառ տնկել։ Մեր կամավորները նաև աջակցում ենք կոնֆերանսների, ցուցահանդեսների, համերգների և այլ միջոցառումների կազմակերպման ժամանակ:

Copyright © 2025. My Forest Armenia. All Rights Reserved