
Անտրէ Գումուշճեանը բելգիահայ բարերար և ձեռներեց է։ Նա Հարվարդի համալսարանի շրջանավարտ է։
Դեռևս 2013 թվականից ներգրավված է եղել Հայաստանի ու Արցախի տարբեր նախագծերում։
Անտրէն որոշել է հիմնել Մայ Ֆորեսթ Արմենիան, որովհետև կարծում է, որ պետք չէ ապագա սերունդների ուսերին դնել նախորդ սերունդների կողմից աղտոտված շրջակա միջավայրի բեռը։ Յուրաքանչյուրիս բարոյական պարտքն է ածխաթթու գազի իր արտանետումները մաքրելը։ Բարեբախտաբար դա կարելի է անել ծառ տնկելով։
Խորամուխ լինելով այս նախագծում՝ Անտրէն հասկացավ անտառների առանցքային կարևորությունը մեր մոլորակի համար։ Անտառները աներևակայելի բարդ էկոհամակարգ են և փոխկապակցված են կյանքի տարբեր բնագավառների հետ։ Կենսաբազմազանությունը, որ այն ստեղծում է, էական դեր ունի մարդ արարածի զարգացման գործում։
Անտրէն ներկայացնում է Մայ Ֆորեսթ Արմենիայի ռազմավարական տեսլականը։ Նա պատասխանատու է կազմակերպության ֆինանսավորման, ինչպես նաև ֆինանասական ու տնտեսական պլանավորման համար։

Լիլիթը մեր կազմակերպության բոլոր թիմերի կենտրոնական օղակն է։ Սիրելով բնությունը և համոզված լինելով, որ մարդկությունը, բուսական ու կենդանական աշխարհը դեռևս կարող են միասին ապրել, նա ոգևորված է Մայ Ֆորեսթ Արմենիայի՝ նոր կայուն անտառներ ստեղծելու տեսլականով և այնպիսի արժեքներով, ինչպիսիք են արդյունավետությունը և հոգատարությունը։․
Ունենալով մարքեթինգի, հաղորդակցության, վաճառքի և կառավարման ավելի քան 13 տարվա փորձ՝ Լիլիթը թիմերին մղում է հասնելու մեր կազմակերպության երկարաժամկետ նպատակներին։ Նա Երևանի պետական համալսարանի բանասիրության մագիստրոսի կոչում ունի։

Ունենալով անտառագետի երկար տարիների փորձ՝ Վահեն իր ողջ հմտությունն ու գիտելիքները ծառայեցնում է ի շահ Մայ Ֆորեսթ Արմենիայի առաքելության, տեսլականի և նպատակների առաջխաղացման։ Հիմնադրի հետ միասին նա ներկայացնում է կազմակերպության ռազմավարական տեսլականը։
Վահեի նախկին աշխատանքային փորձը անտառվերականգնման և տնկարանների ղեկավարման ոլորտում էր։ Նա աշխատել է Հայաստանի անտառների զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում։ Վահեն ունի ՀՀԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի անտառային էկոֆիզիոլոգիայի կ․գ․թ․ կոչում։

Տարոնը պատասխանատու է անտառվերականգնման ծրագրերի տեխնիկական մասի համար և վերահսկում է ծրագրերի հետազոտական մասը։ Նա շրջակա միջավայրի մոդելավորման, աշխարհագրական տեղեկատվական համակարգի և հեռահար զոնդավորման մեծ փորձ ունի։ Նրա նախկին աշխատանքն առնչվում էր Հայաստանի բնական էկոհամակարգին, կլիմայական փոփոխությանը և անտառների վերականգնմանը։
Տարոնն ունի ՀՀԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կ․գ․թ․ կոչում։ Նրա հրապարակած թեզն էր «Կլիմայի փոփոխության ազդեցությունը որոշ հազվագյուտ հայկական էկոհամակարգերի վրա»։

Ալինան պատասխանատու է Հայաստանում Մայ Ֆորեսթ Արմենիայի կորպորատիվ հարաբերությունների պահպանման և ֆոնդհայթայթման համար։
Նա ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։

Հեղինեն պատասխանատու է բարերարների հետ հարաբերությունների համար: Նա միացել է մեր թիմին, քանի որ սիրում է բնությունը, ծառերը, անտառները:
Ավարտել է Երևանի պետական համալսարանը և ունի մագիստրոսի կոչում միջազգային տնտեսական հարաբերություններում:

Թաթևիկը պատասխանատու է «Իմ Անտառը Հայաստան»-ի տեսողական պատմությունների և թվային ներկայության համար։ Ստանալով իր դիպլոմը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի անգլերենի և հաղորդակցության բաժնից՝ Թաթևիկը որոշեց վերադառնալ իր արմատներին՝ լեռներ, և վավերագրել գյուղական համայնքների տեսողական պատմությունները։

Փաթիլը թվային ռազմավար է, ով հրապուրված է ոչ առևտրային կազմակերպություններով և պատմելու արվեստով։ Նա ավելի քան 10 տարի ղեկավարել է ստեղծագործական արշավներ և սիրում է օգտագործել տվյալներն ու բովանդակությունը՝ համայնքային գործունեությունը խթանելու համար։ Նա ուսումնասիրել է սոցիոլոգիա և փիլիսոփայություն Տորոնտոյի համալսարանում, ինչպես նաև մարքեթինգ՝ Սենեկա քոլեջում։

Արփինեն պատասխանատու է կամավորական և այլ միջոցառումների կազմակերպման համար։
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի հիդրոօդերեևութաբանության բաժինը և Հայաստանի անտառածածկույթի մեծացման ջատագով է:

Դիանան պատասխանատու է կազմակերպության ֆինանսական և հաշվապահական գործառնությունների իրականացման համար։
2007 թվականից աշխատում է որպես հաշվապահ։ Դիանան ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

Իրան աջակցում է Մայ Ֆորեսթ Արմենիայի ղեկավարներին և մյուս աշխատակիցներին կազմակերպչական և հաղորդակցության հետ կապված հարցերում։
Նա ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը։

Էդվարդը պատասխանատու է ջերմոցի համար և համակարգում է անտառվերականգնման աշխատանքներով զբաղվող աշխատակիցներին։
Նա ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանը որպես ճարտարագետ։ Էդվարդը տնկարանների և անտառվերականգնման ծրագրերի համակարգման 15 տարվա փորձ ունի։

Տարոնը պատասխանատու է տնկման և խնամքի աշխատանքների համար աշխատակիցների հավաքագրման և անտառապատման տարածքների աշխատանքները համակարգելու համար։
Նա ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը։

Լևոնը պատասխանատու է տնկարանի համար աշխատակիցների աշխատանքը համակարգելու, ինչպես նաև տնկարանների և ծառատնկման լոգիստիկ աշխատանքները կազմակերպելու համար։
Նա 7 տարի աշխատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում որպես Վանաձորի անտառտնտեսության գլխավոր անտառապետ։

Գեղամը պատասխանատու է Դեբետ տնկարանի աշխատանքների համակարգման համար։ Նա կրթություն է ստացել Գուգարքի Գյուղտեխնիկումի մեխանիկայի բաժնում։
Գեղամը շուրջ 6 տարի աշխատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում որպես Եղեգնուտի անտառտնտեսության անտառապետ։

Սարգիսը պատասխանատու է տնկարանների շինարարության, տեխնիկական կարգավորման ու պահպանության համար։
Սարգիսը կրթություն է ստացել Վանաձորում։ Նա շինարարական ոլորտում ունի շուրջ 30 տարվա փորձ։
Անուշ Խառատյան
Աննա Մովսիսյան
Անդրանիկ Մատինյան
Թինա Մովսիսյան
Էդվարդ Խաչատրյան
Հասմիկ Խաչատրյան
Հրաչիկ Մարտիրոսյան
Էդիկ Խաչատրյան
Արտակ Մելքոնյան
Արման Մելիքյան
Էրիկ Ղազարյան
Արայիկ Ղազարյան
Արթուր Պողոսյան
Արթուր Ղազարյան
Տիգրանուհի Խաչատրյան
Ռուզաննա Պողոսյան
Ալիսա Խառատյան
Արմինե Բոջուկյան
Գայանե Թամրազյան
Սեդա Չոփուրյան
Զարինե Հակոբյան
Նարինե Մատինյան
Կորյուն Նազլուխանյան
Արմինե Պողոսյան
Սերգեյ Ղազարյան