logo
2025 թ․ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է․ ՏՆԿԵՑԻՆՔ 300,191 ԾԱՌ
2025թ․ գարնանային ծառատունկն ավարտված է

Անսպասելիորեն ուշ և երկարատև գարնանային ծառատունկն ավարտված է․ մենք տնկեցինք 300,191 ծառ, որից 276,591-ը՝ Լեռնաջուրում (Լոռու մարզ), իսկ 23,600-ը՝ Ծաղկունքում (Գեղարքունիքի մարզ)։ 

  

Այս գարնանը տեղական համայնքներից մոտ 150 մարդ միացավ ծառատունկին։ Նրանք Ջրաշենից, Լեռնապատից, Պրիվոլնոյեից, Մեծավանից, Ստեփանավանից, Գյուլագարակից, Պետրովկայից, Կաթնառատից, Ազնվաձորից, Վանաձորից, Սպիտակից, Ձորամուտից և Ծաղկաբերից էին. մեր ազդեցության աշխարհագրությունը բավականին նշանակալից էր՝ Տաշիր և Ստեփանավան համայնքերից մինչև Սպիտակ և Փամբակ համայնքներ։

Այս գարնանը մենք 125,000 ծառ տնկեցինք Հայաստանում Շվեյցարական Համագործակցության Գրասենյակի դրամաշնորհով՝ FORACCA ծրագրի շրջանակներում: FORACCA-ն անտառվերականգնման և կլիմայի փոփոխության քառամյա ծրագիր է, որը մեկնարկել է այս գարնանը։


Այս սեզոնի ամենամեծ մարտահրավերը եղանակն էր։ Ձյունը բավականին ուշ հալվեց. մենք սկսեցինք միայն ապրիլի 22-ին՝ ամենաուշը մեր պատմության մեջ, և դրանից հետո էլ անձրևում էր գրեթե ամեն օր։ Այդ պատճառով մենք ստիպված էինք տնկման աշխատանքներին տրամադրել ավելի երկար ժամանակահատված՝ ավարտելով ծառատունկը միայն մայիսի 18-ին։

2025թ․ գարնանային ծառատունկն ավարտված է․ նկար 1

Գարունը սոճիների տնկման ամենալավ սեզոնն է, այնպես որ շատ սոճիներ ենք տնկել․ մեր անտառտնկման տարածքներում իրենց տեղը գտան 176,155 սոճիներ։

Հիմա այս նոր տնկիները կսկեն աճել։ Արմատային համակարգերը արդեն սկսել են հողի մեջ ներթափանցել, կապվել հողի հետ, և մի օր տնկարկը կվերածվի ամուր անտառի։

Մենք շնորհակալ ենք այն բոլոր բազմաթիվ մարդկանց, ովքեր հավատացին մեզ և գործեցին մեզ հետ։ Մեր 300,191 նորածին ծառերից յուրաքանչյուրը հայկական լանդշաֆտներում կյանք է բերում, և ոչ միայն։ Հարյուրավոր աշխատատեղեր ստեղծվեցին, ինչը թույլ տվեց այս բոլոր աշխատողների ընտանիքներին բարելավել իրենց բարեկեցությունը և միևնույն ժամանակ հոգ տանել շրջակա միջավայրի մասին։ 2025թ․ գարնանային ծառատունկն ավարտված է․ նկար 2 Այնուամենայնիվ, մենք միշտ պետք է հիշենք մեր գործի երկարաժամկետ օգուտների մասին։ Կլիմայի փոփոխությունը և կենսաբազմազանության կորուստը իրական են և սպառնում են մարդկությանը, իսկ գյուղական համայնքներն ամենախոցելիներն են։ Մեր գործողություններն ուղղակիորեն և դրականորեն հակազդում են այս ճնշումներին, և յուրաքանչյուր տնկման սեզոն մեր՝ մարդկության կարողության ապացույցն հողերի դեգրադացիայի, քաղցրահամ ջրի նվազման և կենսաբազմազանության կորստի դեմ պայքարելու համար։

Քանի որ մեզանից յուրաքանչյուրը նպաստում է դեգրադացիային, յուրաքանչյուրը պետք է իր դերը խաղա այս գործում։ Թող մեզանից յուրաքանչյուրը ցույց տա, որ անտարբեր դիտորդներ չենք, այլ պատասխանատվությունը վերցնում ենք մեր ձեռքը։ Ամսական դոնոր դառնալով՝ Դուք ցույց եք տալիս, որ նույնպես ցանկանում եք լինել փոփոխությունների դրական ուժ։

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2025. My Forest Armenia. All Rights Reserved