logo
FORACCA 4-ԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
SDC project started

Ուրախ ենք տեղեկացնել, որ FORACCA (Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն - Fօrest Restoration A Climate Change in Armenia) անտառների վերականգնման ծրագրի հիմնական՝ քառամյա փուլը պաշտոնապես մեկնարկել է։ Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Շվեյցարական Համագործակցության գրասենյակի (SDC) (50%) և «Հայաստանի անտառային դաշինքի» անդամ կազմակերպությունների կողմից: Անտառային դաշինքի անդամներն են Իմ անտառ Հայաստանը, «Շեն» ՀԿ-ն, «ԷՅ-ԹԻ-ՓԻ» հիմնադրամը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմադրամը (FPWC): Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի «Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների»  դաշնային ինստիտուտի (WSL) հետ համագործակցությամբ։ FORACCA-ն տասնամյա նախագիծ է, որի առաջին փուլը կտևի 4 տարի։ Այս ընթացքում մեր գործողություններն ազդեցություն կունենան 520 հեկտար տարածքի վրա։ Չորս տարբեր բաղադրիչ կիրականացնենք. այս գարնանից Լեռնաջուր 4-ում կսկսենք 320 հա անտառատնկումը մեր ստանդարտ մեթոդով, հաջորդ տարիներին կտնկենք ևս 10 հա Շիրակամուտի անտառապատման տարածքում, որտեղ նաև կունենանք կաթիլային ոռոգում։ Այս մեթոդն արդեն հաջողությամբ փորձարկել ենք 2 հա-ի վրա նույն տարածքում։ Ի վերջո, մենք կիրականացնենք անտառի վերափոխման աշխատանքներ դեգրադացված մոնոմշակութային սոճու անտառի 50 հա-ի վրա՝ տնկելով տարբեր լայնատերև անտառային ծառերի և թփերի տեսակներ: Բացի դա, այս գարնանից սկսած խնամքի կարևոր աշխատանքներ ենք իրականացնելու 2023 թ․-ին Լեռնաջուր 1-ում և 2-ում տնկված երիտասարդ տնկարկի 140 հա տարածքում։

SDC նախագծի մեկնարկ 1Մարտի 6-ին Շվեյցարական համագործակցության Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին և SDC Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար Իրինա Փեյերը իրենց թիմի անդամների և «Անտառային դաշինքի» մեր գործընկերների հետ այցելեցին Գուգարքի մեր տնկարան և ջերմատուն՝ ծանոթանալու մեր ենթակառուցվածքներին և արտադրական կարողություններին: Այս այցը նշանավորեց ծրագրի պաշտոնական մեկնարկը։ SDC նախագծի մեկնարկ 2FORACCA-ի առաջնային նպատակներն են զարգացնել Հայաստանի կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերների գիտական ​​ըմբռնումը, զարգացնել դրանք լուծելու կարողությունները  և խթանել կլիմայական խելացի գործելակերպը գյուղատնտեսությունում և անտառների կառավարման ոլորտում: Ի վերջո, FORACCA-ն նպատակ ունի հնարավորություն ընձեռել փաստահեն քաղաքականության մշակմանը կլիմայի հարմարվողականության և անտառների արդյունավետ կառավարման համար: Իմ անտառ Հայաստանը ցույց է տվել իր նվիրվածությունն ու հաջողությունը լայնածավալ անտառվերականգնման գործում, և մենք հպարտ ենք, որ ընտրվել ենք անտառվերականգնման մեծ բաղադրիչ իրականացնելու համար: Այս նախագիծը մեզ թույլ կտա էլ ավելի ուժեղացնել մեր ազդեցությունը Հայաստանում անտառների պաշտպանության և ավելացման գործում՝ դրանով իսկ ակտիվորեն գործելով կլիմայի փոփոխության դեմ մեր պայքարում:

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2025. My Forest Armenia. All Rights Reserved