
Անհատները և ընկերությունները բացառիկ հնսրավորություն ունեն հիմնելու անվանական անտառներ։ Ձեր, Ձեր ընտանիքի կամ ընկերության անունով անտառ հիմնելով` կնպաստեք անտառվերականգնմանը, կենսաբազմազանության պահպանմանը, կլիմայի վրա դրական ազդեցությանը։ Անկախ նրանից՝ նշում եք կարևոր իրադարձություն, հավերժացնում եք Ձեր ընտանիքի անունը թե ցույց եք տալիս Ձեր ընկերության նվիրվածությունը կայուն ապագային, անվանակոչված անտառն արտացոլում է Ձեր արժեքները, թողնում է մնայուն ազդեցություն շրջակա միջավայրի վրա և օգնում է Հայաստանի խոցելի համայնքներին: Անտառ ստեղծելը կլինի Ձեր երկարաժամկետ գործունեությունը, քանի որ անտառները կմնան դարեր և անգամ հազարամյակներ: Դարձեք Ձեր անձից ավելի մեծ բանի մի մասը: Թող Ձեր ընկերությունը կամ ընտանիքի անունը աճի անտառի հետ միասին:
Մենք կարող ենք հողատարածք տրամադրել Ձեր անվանական անտառին՝ սկսած 20,000 ծառից և մենք Ձեզ կտանք հենց այդ տարածքի արբանյակային պատկերը: Մեկ ծառի արժեքը նվազում է ավելի մեծ թվով ծառեր տնկելու դեպքում՝ հասնելով մինչև 100,000 ծառ: Այս հնարավորության բոլոր մանրամասներին և առավելություններին ծանոթանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ գրելով հետյալ էլ․ հասցեին՜ alina@myforestarmenia.org