logo
«Ապագայի սերմեր» ամենամսյա նվիրատվություն
«Ապագայի սերմեր» ծրագրի մասին

Ինչպես փոքր առվակներից մեծ գետեր են սկիզբ առնում, այնպես էլ ծառերն անտառներ են ստեղծում։

Այս ծրագրի յուրաքանչյուր մասնակից խորհրդանշական խոստում է տալիս երկարաժամկետ հոգածություն ցուցաբերելու էկոլոգիական խնդիրներին։ Եթե կարծում եք՝ 6,000 կամ 12,000 դրամը բավական չէ մեծ էկոլոգիական խնդիրները կանխելու համար, եկեք հաշվենք։ Այդ փոքրիկ նվիրաբերությունը կտնկի համապատասխանաբար 60 և 120 ծառ մեկ տարվա ընթացքում, որն էլ իր հերթին կկլանի 4․8 կամ 12 տոննա ածխաթթու գազ՝ 30 տարվա ընթացքում։ Հիմա պատկերացրեք Ձեզ նման հարյուրավոր և հազարավոր դոնորների, ովքեր իրական փոփոխության մաս կդառնան։

Որպիսի այս ծրագրի մի մասը դառնաք, այցելեք մեր նվիրաբերել էջ, ընտրեք ծառերի քանակը, որը ցանկանում եք նվիրաբերել ամեն ամիս, և միացեք նախաձեռնությանը։ Ամեն ամիս բանկը Ձեր հաշվից կքաշի ծառերի քանակին համապատասխան գումարը, որը նշել եք։ Մենք կտնկենք այդ ծառերը տնկման մոտակա սեզոնի ընթացքում՝ գարնանը կամ աշնանը։ Դուք պարբերաբար թարմացումներ և պատմություններ կստանաք այն մասին, թե ինչ փուլում է ծառատունկը և ինչպես Դուք կարողացաք դրական ազդեցություն ունենալ։ Եթե երեխաներ ունեք, Ձեզ գուցե հետաքրքրի նաև մեր Մեծանում ենք միասին ծրագիրը՝ Ձեր երեխաների համար։

Ամենաբարձր ծառերը աճում են ամենափոքր սերմերից․ Ձեր փոքր նվիրաբերությունն անգամ կենսական նշանակություն ունի։

Հաճախ Տրվող Հարցեր
Copyright © 2025. My Forest Armenia. All Rights Reserved