Մասնակցելով այս նախաձեռնությանը՝ ծնողները և երեխաները միասին կիսում են կյանքի ճանապարհը։ Ծնողները, ովքեր իրենց երեխաների անունից ամեն ամիս ծառ են տնկում, պարբերաբար հրավիրվում են իրենց երեխաների հետ Ջրաշենի մեր անտառատնկման տարածք՝ դիտարկելու ծառերի աճը և նկարելու հատուկ դրա համար տեղադրված հսկա շրջանակում։Ծառերի արմատավորվելու և մեծանալու հետ զուգահեռ կմեծանան նաև երեխաները, ում նկարները կվկայեն միասին անցած ճանապարհը։ Ջրաշենում վերջերս տնկված ծառերը, հազիվ գերազանցելով խոտին, այժմ այնքան փոքր են, բայց օր կգա, որ դրանք կգերազանցեն երեխաներին։ Ու մի օր այդ երեխաները կպատմեն իրենց հետ մեծացած անտառի պատմությունը: Այս նախագիծը սերունդների միջև կապի եզակի օղակ է։ Ծառերը կապրեն դարեր շարունակ և կլինեն երեխաների նկատմամբ սիրո և հոգատարության կենդանի վկայություններ՝ արտացոլելով նրանց փոխանցված արժեքները:
Ձեր երեխաների անունով ծառեր տնկելու համար խնդրում ենք գնալ մեր նվիրատվության էջ, ընտրել ամսական նվիրատվության տարբերակը և նախքան վճարում սկսելը, նշել «ի պատիվ» (in honor of), և Ձեր երեխայի անունը: Եթե ցանկանում եք ձեր երեխաների հետ միասին հյուրընկալվել Ջրաշենի անտառատնկման տարածք, լրացրեք հայտը սեղմելով ներքևի կոճակը։
