Այս տարի գարունը մեր անտառապատման տարածքներում անսովոր ուշ եկավ։ Մենք աշխատանքները սկսեցինք ապրիլի 22-ին, որը մեր 5 գարնանային ծառատունկերից ամենաուշն էր։ Ապրիլի 11-ին և 18-ին երկու անգամ փորձեցինք սկսել աշխատանքները, բայց ստիպված էինք դադարեցնել, քանի որ ուժգին անձրևներ և նույնիսկ ձյուն տեղաց։ Ծառատունկն այժմ ընթանում է ամբողջ թափով, ամեն օր աշխատում է 120-ից 150 մարդ։ Ծաղկունք․ մեր առաջին նախագիծը Գեղարքունիքի մարզում
Մենք սկսեցինք Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղից, որն ավելի մոտ է Երևանին և հետևաբար ավելի հեշտ հասանելի է։ Բարձրությունը 2000-ից 2200 մ է։ Այստեղ կկարողանանք տնկել մի քանի տարբեր տեսակի ծառեր և թփեր, ինչպիսիք են սոճին, կաղնին, վայրի խնձորենին և վայրի տանձենին։
Հողը լավն է, կավի պարունակությունն ավելի բարձր է, քան Լոռիում։ Սակայն այս հանգամանքը փորելու գործընթացն անձրևոտ օրերից հետո մի փոքր ավելի դժվար է դարձնում։
Սա մեզ համար նոր տարածաշրջան է, և մենք տեղական համայնքներից մարդկանց աշխատանքի ընդունեցինք տնկման համար։
Ապրիլի 18-ին Բելգիայի դեսպան պարոն Էրիկ Դը Մույնքը և այլ դոնորներ միացան մեզ՝ առաջին ծառերը տնկելու և բելգիա-հայկական անտառի սկիզբը դնելու համար։
51 հեկտար մակերեսով այս տարածքը գեղատեսիլ է և վայրի, իսկ նրանց համար, ովքեր չունեն լիաքարշակ մեքենա, առջևում կարճ և գեղեցիկ արշավ է սպասվում։ Մայրաքաղաքից մոտ մեկ ժամ հեռավորության վրա գտնվող այս վայրը կդառնա բոլորի սիրելին՝ իր առվակներով և թավշյա դաշտերով:
Լեռնաջուր IV՝ հովտի թաքնված գանձը
Միևնույն ժամանակ, այն գտնվում է ծովի մակարդակից բավականին բարձր՝ 1900-ից 2300 մ, և հյուսիսահայաց է, ուստի ձյունն ուշ է հալվում։ Այստեղ մենք ծառատունկը սկսեցինք միայն ապրիլի 22-ին։ Լոռիում ծառատունկի մեր մշտական թիմը կազմ և պատրաստ էր․ այժմ ամեն օր 12-15 թիմ տնկում է 12,000-ից 18,000 ծառ։
Հուսանք, որ կկարողանանք շարունակել 10 օր ևս, որպեսզի կարողանանք տնկել առավելագույն քանակությամբ ծառեր։Դուք կարող եք միանալ հիմա՝ նվիրատվություն կատարելով, կամ ավելի լավ՝ դառնալով ամսական նվիրատու։ Ձեր կանոնավոր նվիրատվությունը թույլ է տալիս տնկել կայուն քանակությամբ ծառեր։
Ձեր աջակցությունն էական է
Մենք բոլորս պիտի մեր ներդրումն ունենանք շրջակա միջավայրի վերականգնման գործում, և Իմ անտառ Հայաստանը կատարում է աշխատանքի դժվար մասը։ Ձեր նվիրատվությունները սակայն կարևոր են մեր աշխատանքը հնարավոր դարձնելու համար։ Խնդրում ենք միանալ մեր առաքելությանը՝ դառնալով նվիրատու և ֆինանսավորելով ծառեր այսօր, իսկ ավելի լավ է՝ ամեն ամիս։