logo
Բլոգ
կենսաբազմազանության կարևորությունը
03/04/2025
Ի՞ՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶՈՒԹՅՈՒՆԸՅուրաքանչյուր տեսակ անհատականություն էԱնտառում յուրաքանչյուր տեսակ, լինելով անկրկնելի գենետիկ առանձնահատկությունների կրողը, դիտարկվում է որպես անփոխարինելի անհատականություն: Ամեն մի տեսակ ներկայացնում է անկրկնելի արժեք, և չկան մարդու կողմից հռչակված «արժեքավորներ» և «անարժեքներ»: Բանական մարդը մինչև օրս էլ կենդանական աշխարհի անդամներից մեկն է, թեկուզև հատուկ կարգավիճակով, և զբաղեցնում է կենդանի բնության տեսակների բազմամիլիոնանոց գրադարանի մի դարակը: Սակայն կենդանի աշխարհը գրադարան չէ, որում մի գիրք կամ դրանց շատ մասը կարող է պահպանվել հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի դեպքում: Անտառում ամեն տեսակ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է հազարավոր թելերով՝ ոչ միայն կողք-կողքի գտնվող, այլև հեռավոր տեսակների հետ: Դրանով ապահովվում է անտառային էկոհամակարգի արդյունավետ գործունեությունն ու կայունությունը: Հայաստանում անտառաբնակ կեռնեխը (և ոչ միայն) ձմռանը սնվում է արոսենու հատապտղանման կարմիր խնձորիկներով: Պտղամիսը մարսվում է, իսկ սերմերն արտաթորանքի հետ ընկնում են մայրական ծառից բավականին հեռու, ու անցնելով թռչնի մարսողական համակարգով և ենթարկվելով «նախացանքսային մշակման», դառնում են հեշտ ծլելի՝ միաժամանակ ստանալով աճի առաջին տարվա  համար սննդանյութերի որոշակի պաշար: Թվում է, թե ինչ կապ կարող են ունենալ աղվեսները՝ անտառի վերականգման, բնական անտառապատման գործում: Աղվեսների կերաբաժնի 70%-ը մկներն են, իսկ մկներինը՝ անտառի բնական վերաճն ապահովող անտառային սերմերը (կաղիններ, հաճարիկներ և այլն): Անտառում՝ ծառերի սաղարթներում, բների ու ճյուղերի ճեղքերում ու խոռոչիկներում անձրևաջրերից կուտակված «ջրամբարները» կյանքի ապաստարան են մոծակների թրթուրների համար, որոնցով սնվում են տարբեր բզեզներ, սրանք էլ իրենց հերթին կեր հանդիսանում տարբեր թռչունների համար: Անտառը  ծառատեսակների մեծ կուտակումներ չէ լոկ: Կենսաբանական գրեթե բոլոր տեսակները կախված են անտառից: Բույսերն ու կենդանիները ստեղծում են միասնական մի ցանց՝ համակարգ, կամ ընտանիք, որոնց անդամները ներդաշնակորեն փոխազդում են մեկը մյուսին, որպեսզի ամբողջ համակարգն աշխատի անխափան ու շարունակ, և կարողանա իր ու այլ կենդանի էակների համար ստեղծել անվտանգ ու կայուն համակարգ, այդ թվում անտառից դուրս:Տեսակների ահռելի քանակության շնորհիվ է մաքուր ջրի ստացումը, թթվածնի պաշարների վերականգնումը, հողերի բերրիության պահպանումը, սննդի ու դեղամիջոցների ստացումը: Մարդու ազդեցությունըԺամանակակից մարդու նպատակը՝ տնտեսական զարգացում ամեն գնով, տանում է փակուղի: Անտառների ոչնչացումը բերում է հենց մարդու ոչնչացման: Մեկ անհետացած տեսակը դառնում է սկիզբ անդառնալի հետևանքների շղթայի: Անմիտ է զբաղվել տեսակի պահպանությամբ, եթե չի պահպանվում նրա բնակավայրը: Ոչնչացրեք կամ փոխեք այդ միջավայրը և տեսակն անխուսափելիորեն կոչնչանա: Պետք է պահպանել անտառները, մարգագետինները, լճերն ու գետերը:Գնալով անտառների դեմ, և ընդհանրապես բնության դեմ, մենք քայքայում ու ոչնչացնում ենք մեր գոյության հիմքը:Ուսանելի են ռուս գիտնական Ա
անտառների ստեղծման անհրաժեշտությունը
02/04/2025
ԱՐԴՅՈՔ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԻՔ ՈՒ՞ՆԻ, ՈՐ ՄԵՆՔ ՆՈՐ ԱՆՏԱՌՆԵՐ ՏՆԿԵՆՔԱնտառը  բնության բաղկացուցիչն է ու նրա էությունը: Գլոբալ առումով այն դիտարկվում է որպես կենսոլորտի մի մաս: Անտառը լոկ ծառաթփատեսակների ամբողջություն չէ: Այն իրար հետ սերտորեն կապված կենդանի օրգանիզմների (բույսեր, սնկեր, միկրոօրգանիզմներ, կենդանիներ) ու անկենդան աշխարհի (հող, օդ, ջուր) բարդ էկոհամակարգ է: Այս էկոհամակարգում նյութերի ու էներգիայի հոսքերը անընդհատ շրջանառվում են` կապելով մեկ միասնության մեջ կենդանի ու անկենդան բնության բոլոր տարրերը:  Անտառները գոյություն ունեն բնության մեջ 400․000․000 տարի ու իրենց պատմության մեծ մասում առաջացել են բնականորեն, առանց մարդու միջամտության: Ընդ որում, անտառների պատմության 99%-ում մարդը որպես տեսակ գոյություն չի էլ ունեցել: Զարգացման ամբողջ ժամանակաշրջանում անտառները ոչ միայն գրավել են գրեթե բոլոր այն տարածքները, որոնցում հնարավոր է իրենց գոյությունը, աճը, այլև բազմաթիվ անգամ վերականգնվել են, տեղի ունեցած  տարբեր աղետներից՝ , ստեղծելով բնության մեջ հարաբերական հավասարակշռություն և անտառի նոր, կատարելագործված  տիպերի առաջացմամբ: Անտառի բնական զարգացումն ընթացել է համապատասխան իր տիեզերական առաքելությանը
ԿՍՊ  ձևերը
03/06/2022
ԱՆՏԱՌ ԵՆ ՏՆԿՈՒՄ ԲԻԶՆԵՍՆԵՐԸ․ ԿՍՊ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐ ՁևԵՐԸԻնչպե՞ս պայքարել անտառածածկույթի կորստի դեմ` լինելով բիզնես: Այս հարցը մեզ հաճախ են տալիս առաջադեմ ընկերությունները: Ներկայումս մենք ունենք 17 կորպորատիվ գործընկեր, որոնք ֆինանսավորում են անտառների ստեղծումը։ Այնուամենայնիվ, որոշ ընկերություններ ոչ միայն ֆինանսական աջակցություն են տրամադրում, այլ նաև իրենց թիմերին ու նույնիսկ հաճախորդներին ներգրավում են ծառատունկի աշխատանքներում կամ անտառվերականգնման այլ միջոցառումներում: Ստորև կպատմենք մեր ոգեշնչող համագործակցություններից մի քանիսը։ Պատասխանատու մշակույթի ձևավորումՍինոփսիս Արմենիան հայտնի է իր աշխատակիցների շրջանում պատասխանատու մշակույթ ձևավորելով, ովքեր հաճախ զբաղվում են STEM, սոցիալական, էկոլոգիական, առողջապահական և այլ մարդասիրական նախաձեռնություններով՝ տրամադրելով իրենց ժամանակը, սերը և տաղանդը տեղական համայնքները հզորացնելուն: 2021 թվականին սկսեցինք մեր համագործակցությունը՝ տնկելով առաջին 2․000 ծառը։ Չնայած կամավորության հնարավորությունները կասեցվել էին COVID-19-ի ժամանակ, 2021 թվականի գարնան Synopsys Global Impact Day-ը նվիրված էր անտառվերականգնմանը։ Կազմակերպության 100-ից ավելի աշխատակիցներ մասնակցեցին «Անտառների վերականգնման մարտահրավերները» վեբինարին, որն անցկացրեց «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր Անտրէ Գումուշճյանը:2022 թվականի մայիսին ընկերությունը մեկնարկեց «Ներդրում անենք մեր Մոլորակում» կամավորական նախաձեռնությունը՝ նվիրված Երկրի օրվան։ Սինոփսիսի 35 աշխատակից կամավոր իրականացրեցին իրենց կողմից ֆինանսավորած 2․000 ծառերի մուլչապատումը: Այս ընկերության յուրահատուկ մշակույթի մասին ամենաոգեշնչող փաստը կամավորական ժամանակի մոնետիզացիան է։ Համաձայն Synopsys Special Matching Gift ծրագրի՝ ընկերությունը կամավորական աշխատանքի յուրաքանչյուր ժամը փոխակերպում է որոշակի գումարի, այնուհետև եռապատկում այդ գումարը և նվիրաբերում «Իմ անտառ Հայաստան»-ին՝ անտառ ստեղծելու համար։ Արդյունքում, յուրաքանչյուր աշխատողի կամավորության ժամն ունենում է քառակի ազդեցություն:Մի դրամի ուժըIDBank-ը և Idram վճարային համակարգը ծառեր տնկեցին իրենց համատեղ՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է 1 դրամ (0,002 դոլար) նվիրաբերել շահառու կազմակերպությանը՝ օգտատերերի կողմից Idram հավելվածի հարթակում կատարվող յուրաքանչյուր գործարքի համար։ Մեզ հետ համագործակցության 2 ամիսների՝ մարտի և ապրիլի ընթացքում ընդհանուր առմամբ  ավելի քան 10 մլն
Copyright © 2025. My Forest Armenia. All Rights Reserved