Աշնանային ծառատունկն ըստ թվերի
Մեր հոգատար թիմը հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում անխոնջ աշխատեց՝ առավելագույնս օգտագործելով ամեն օր՝ նոր անտառներ հիմնելու համար:
Ընդհանուր առմամբ Լեռնաջուր 5-ում՝ 75 հա մակերեսի վրա, տնկվել է 225,076 տնկի․
90,150 փակ արմատային համակարգով կեչու տնկիները կենտրոնական դեր ունեին
Բաց արմատային համակարգով տնկեցինք խոշորառէջ կաղնի, վայրի տանձենի, վայրի խնձորենի, թեղի, և թխկի։
Մարտահրավերներ և նվաճումներ
Մինչ Լեռնաջուր 5-ի նոր անտառտնկման տեղամասը պահանջում էր լրացուցիչ նյութատեխնիկական ապահովում՝ ներառյալ 4x4 օգտագործումը աշխատողներին տեղափոխելու համար, տնկման գործընթացն ընթանում էր հարթ: Մեր թիմը հարմարվեց տեղանքին՝ ապահովելով, որ յուրաքանչյուր տնկի և կաղին խնամքով հասցվի հողին՝ առավելագույնի հասցնելու աճի ներուժը:
Համատեղ ջանքեր
Այս տարի անվանական անտառ են տնկել 3 կազմակերպություններ՝ Արդշինբանկը, JHM հիմնադրամը և Գյուլբենկյան հիմնադրամը։ Ավստրալահայերի հավաքական ներդրման շնորհիվ տնկվեց 4-րդ անվանական անտառը։ Այս աջակցությունն ընդգծում է մեր անտառային տարածքները վերականգնելու՝ մեր բոլորի հավաքական ձգտումը:
Այսպիսով, ներառյալ գարնանային ծառատունկը, այս տարի ընդհանուր տնկել ենք 339,650 ծառ։
Մեր տնկման վերջին օրն ավարտելուց մի քանի օր անց ձմեռը սկսվեց: Նոյեմբերի 27-ին Հայաստանի ողջ հյուսիսում առատ ձյուն է տեղացել․ մոտ 10 սմ: Այն, իհարկե, ծածկում է մեր վերջերս տնկած դաշտերը: Սա հիանալի նորություն է մեր տնկիների համար, քանի որ ձյունը կպաշտպանի ցրտից, իսկ խոնավությունը կամաց-կամաց կթափանցի դեպի արմատներ:
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել աշնանային ծառատնկման գործում: Սկսենք պատրաստվել հաջորդ տնկման սեզոնին, որը կլինի հաջորդ տարվա մարտին:
Հետևե՛ք ավելի շատ թարմացումների, մինչ մեր անտառները արմատավորվում և աճում են: