logo
Մայ Ֆորեսթ Դեսպաններ
member
Գևորգ Մաչանյան

Պարոն Մաչանյանն ունի ավելի քան քառասուն տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում: Այդ տարիների ընթացքում իր նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ստեղծվել և ներդրվել են Հայաստանի վճարահաշվարկային և ֆինանսական ենթակառուցվածքային համակարգերը:


Ծնվել է Էջմիածին քաղաքում, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը, ստացել է տ.գ.թ. գիտական աստիճան:


Ծառ տնկելը Պարոն Մաչանյանի սիրելի զբաղմունքն է: Նա իր սեփական միջոցներով հիմնել է ընդարձակ այգիներ:

Զարմանալի չէ, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ում ևս շրջակա միջավայրի պահպանման ծրագրերը հատուկ կարևորություն ունեն:


Պարոն Մաչանյանը ՀՀ դրամի 30-ամյակի առթիվ 50 հա նոր անտառի ստեղծման գաղափարի նախաձեռնողներից է: 2023թ․ այդ առթիվ ՀՀ կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, բոլոր 18 առևտրային բանկերը «Իմ անտառ Հայաստանի» հետ համագործակցությամբ տնկել են 160.000 ծառ։

Պարոն Մաչանյանը մտահոգված է ածխաթթու գազի արտանետումների աճով և կենսական անհրաժեշտություն է համարում կանաչ տարածքների վերականգնման և ավելացման աշխատանքների իրագործումը, ուստի վերոնշյալ միջոցառումների իրականացումը կրելու է շարունակական բնույթ։

member
Դանիել դե Բելդեր

Դանիել Դե Բելդերը բելգիացի ձեռներեց և բուսաբան է։ Նրա տարերքը ծառագիտությունն է։ Ավարտել է Բիրմինգհեմի համալսարանը և մասնագիտացած է բույսերի ֆիզիոգնոմիայի և գենետիկայի ոլորտում։


Նրա ծնողները՝ Ռոբերտ Դե Բելդերը և Ելենա Կովաչիչը հայտնի բուսաբաններ են, բազմաթիվ գիտական գրքերի հեղինակներ են։ Ռոբերտ Դե Բելդերը հիմնել է Ծառագիտության միջազգային կազմակերպությունը 1952 թվականին։ Դանիելն ինքը Բելգիայի Կալմթութ քաղաքի Դենդրոպարկի համահիմնադիրն է։


Դանիելը մտահոգված է համաշխարհային տաքացմամբ և ցանկանում է տեսնել անտառվերականգնման աշխատանքների աճն աշխարհում՝ միևնույն ժամանակ համոզված լինելով, որ պահպանվում է կենսաբազմազանությունը մեր փխրուն էկոհամակարգի բալանսն ապահովելու նպատակով։

member
Ջոն Ստաֆֆորդ

Ջոն Ստաֆֆորդը ֆինանսիստ և ձեռնարկատեր է ԱՄՆ-ից, ով ապրում է Լոնդոնում։ Լինելով Հարվարդի համալսարանի շրջանավարտ՝ նա նվիրված է բարեգործությանը։ Բանկային ներդրումային ոլորտում կարիերայից հետո Ջոնը 2008 թվականին ԱՄՆ-ում հիմնեց արևային վահանակների ընկերություն, որն իրականացնում է մեծածավալ արևային նախագծեր նորագույն ֆինանսական մոդելով։ Առ այսօր նա տեղադրել է ավելի քան 2,3 ՄՎտ վերականգնող էնէրգիայի համակարգեր։


Ջոնն ու իր ընտանիքը մտահոգված են համաշխարհային տաքացմամբ։ Արևմտյան հասարակությունն իր կենսակերպով ու հատկապես օդային փոխադրումներով մեծապես նպաստում է ածխածնի արտանետումներին։ Ծառատունկն այսօր մեր ունեցած միակ հասանելի միջոցն է ածխածնի արտանետումները փոխհատուցելու համար։

member
Դոկտոր Գարի Ասսարիան

Դոկտոր Գարի Ասսարիանը պրակտիկ ախտաբան է և ապրում է ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոիթ քաղաքում։ Նա ունի կենսաբանության բակալավրի և մագիստրոսի կոչումներ և ավարտել է ինքնուրույն գիտական աշխատանք բջջային բուսաբանության և բջջային սնկաբանության ոլորտում։ Ավելին, ունի բժշկական գիտական աստիճան և հավատարմագրված է անատոմիական և կլինիկական պաթոլոգիայի ոլորտում։ Նա բժշկության ոլորտի ձեռնարկատեր է և բարեգործ՝ կենտրոնացած Հայաստանի հետ առընչվող ծրագրերի վրա։ Նա և իր կինն աջակցել են բազմաթիվ նախագծերի և կազմակերպությունների, որոնք ուղղված են հայ ժողովրդի տնտեսական և սոցիալական զարգացմանը և՛ ԱՄՆ-ում, և՛ Հայաստանում։


«Իմ անտառ Հայաստան»-ն տարբերակ է առաջարկում աջակցելու Հայաստանի ջանքերին իր բնական էկոհամակարգը պատասխանատու կերպով կառավարելու ծրագրեր ընդունելու հարցում։ Այս նախագիծը կօգնի Հայաստանին կատարելու 2015 թվականի Փարիզի Համաձայնագրով սահմանված կլիմայի փոփոխությունների վերաբերյալ իր պարտականությունները։ Ջերմոցային գազերի նվազեցման վերաբերյալ էկոհամակարգի մոտեցումը կապահովի առողջ և կայուն միջավայր։ Սա կօգնի Հայաստանին բարգավաճել որպես ազգ և գլոբալ քաղաքացի։ «Իմ անտառ Հայաստան»-ի հետ մենք նաև հնարավորություն ենք գտել աջակցելու գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը վերապատրաստումների և աշխատանքով ապահովելու միջոցով։

member
Անդրե Տահտան

Անդրե Տահտան արգենտինահայ է, ով իր կարիերան իրականացնում է հեռահաղորդակցության ոլորտում և կառավարությունում։ Լինելով Դարտմութի Քոլեջի շրջանավարտ և Հարվարդի բիզնես դպրոցի մագիստրոս՝ նա բավականին մտահոգված է շրջակա միջավայրի խնդիրներով։


Անդրեն միշտ տարված է եղել ծառերով։ Անտառների պահպանումն ու ընդլայնումը կարևոր նշանակություն ունեն մեր մոլորակի վրա կյանքը պահպանելու հարցում։ Նա ուրախ է միանալ ու աջակցել «Իմ անտառ Հայաստան»-ի կատարած աշխատանքին։

member
Շաhէ և Եղիզ Կիրոկյաններ

Շաhէ և Եղիզ Կիրոկյանները Մեքսիկայից են։ Նրանք շատ ոգևորված են «Իմ անտառ Հայաստան»-ի Անտառվերականգնման ծրագրով։ Շահէն և Եղիզը գիտակցում են, որ վերջին դարերի ընթացքում Հայաստանը շատ անտառներ է կորցրել։ Երկուսն էլ հավատացած են, որ յուրաքանչյուրիս պարտքն է հնարավորինս վերականգնել անտառները ապագա սերունդների համար։

member
Ժակ Կլայե

Ժակ Կլայեն բելգիացի ձեռնարկատեր է, ով թոշակի է անցել երկարաատև միջազգային կարիերայից հետո։


90-ականների սկզբին գործուղման ժամանակ Հայաստան այցելելիս Ժակը բախվեց երկրում տիրող մեծածավալ անտառահատումներին։


Ժակը ջանասիրաբար աջակցում է «Իմ անտառ Հայաստան»-ի կողմից անտառների կայուն կառավարմանը՝ անձամբ ականատեսը լինելով նման խոցելի և կենսական նշանակություն ունեցող բնական ռեսուրսների կորստին։

Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved