slider
iconԻնչու՞ «Իմ անտառ Հայաստան»-ը

Քանի որ գիտնականներն ավելի ու ավելի խիստ են դատապարտում հանածո վառելիքի պատճառած անդառնալի վնասները երկրագնդի կլիմային, աշխարհը պետք է հավաքականորեն ու անհատապես աշխատի CO₂ արտանետումները նվազեցնելու ուղղությամբ։ Եթե նպատակը 2050 թվականին 0 արտանետում ունենալն է, ուրեմն անհապաղ պետք է սկսել արտանետումների գլոբալ նվազեցումը։ Քանի որ CO₂ որոշ արտանետումներ, ինչպես օրինակ թռիչքներից գոյացածը, մաքուր այլընտրանք այս պահին չունեն, ծառեր տնկելն ու անտառածածկույթն ավելացնելը մթնոլորտ բաց թողնված ածխածնի փոխհատուցման լավագույն ձևերից է։Ածխածնի կլանումից զատ, անտառներն աներևակայելի բարդ էկոհամակարգ են և բազմաթիվ լրացուցիչ առավելություններ ունեն․ ավելացնում են օդի խոնավությունը, նվազեցնում են ջերմաստիճանն ամռանը, նվազեցնում են անապատացումը, ընդլայնում են կենսաբազմազանությունը, բուսական ու կենդանական աշխարհը, գեղեցկացնում են բնական լանդշաֆտները և շատ ավելին։ Հնարավոր չէ բավականաչափ շեշտել անտառների կարևորությունը երկրագնդի համար։Եվ վերջապես, մեր աշխատանքն իրականացվում է անտառվերականգնման տարածքների մոտակայքում ապրող գյուղացիների կողմից։ Մեր գործունեությունը նաև կարևոր սոցիալական դեր ունի։ Ուսուցանելով և աշխատանքի ընդունելով տեղացիներին մենք հզորացնում ենք նրանց և նպաստում աղքատության հաղթահարմանը։ Գյուղացիները դառնում են ապագա անտառների պահապանները։ Անտառն ինքը, ունենալով պտղատու ծառերի մասնաբաժին (ընկույզ, պնդուկ, վայրի տանձ և այլն), կապահովի նրանց կայուն եկամուտը։Ընդհանուր առմամբ, որպես գիտակից ու պատասխանատու անհատներ, մենք պատասխանատվություն ենք վերցնում մեր գործողությունների հետևանքների համար քանի դեռ ապրում ենք այս մոլորակի վրա։Ինչպես որ չէինք պատկերացնի ուրիշի տանն աղբ նետելն ու թողնելը, մենք՝ այս աշխարհով անցնող բանական էակներս, բարոյական պարտք ունենք մաքրելու այն աղբը, որ թողնում ենք մթնոլորտում․․․ ու նաև երկրի վրա։

Կարդալ ավելին
iconԱնտառների կարևորությունը

Երկրագնդի և յուրաքանչյուրիս համար անհրաժեշտություն լինելուց բացի, անտառածածկույթի ավելացումը ցանկացած երկրում CO₂ փոխհատուցմանը զուգահեռ բազմաթիվ այլ առավելություններ ունի, ինչպիսիք են․


  • թթվածնի արտադրություն,
  • օդի որակի բարելավում,
  • ջերմաստիճանի նվազեցում,
  • խոնավության բարձրացում,
  • հողի էրոզիայի նվազեցում,
  • անապատացման կանխում,
  • ջրի պահպանման բարձրացում,
  • կենսաբազմազանության պահպանում,
  • աշխատատեղերի ստեղծում,
  • բուսական և կենդանական աշխարհի բազմացում,
  • գեղատեսիլ երկիր, և այլն։

Մի խոսքով, անտառներն այս մոլորակի կյանքի համար շատ կարևոր են, դրանց պահպանությունը կամ անտառածածկույթի վերականգնումը նշանակում է հոգ տանել դրանց մասին և համոզված լինել, որ այդ նույն կենսապայմանները կթողնենք Երկրի վրա մեզնից հետո ապրող սերունդներին։

Կարդալ ավելին
iconՄիայն տնկելով չէ ...

Քչերն են գիտակցում անտառ տնկելու կամ անտառվերականգնման բարդությունները:


Ծառ տնկելը թերևս ամբողջ գործընթացի ամենադյուրին մասն է, կարևորն այն է, որ երիտասարդ տնկիները գոյատևեն առաջին մի քանի տարիներին և դառնան հասուն ծառեր:


Դրա համար կարևոր է երիտասարդ ծառերը կանոնավոր կերպով ջրելը, քանի դեռ արմատներ չեն տվել: Հաջորդիվ, պետք է համոզվել, որ դրանց շուրջն աճող վայրի խոտերը հեռացված են, որպեսզի չփչացնեն տնկիները: Այս ամենի համար տարվա ընթացքում անհրաժեշտ է բազմաթիվ աշխատողներ ուղարկել տնկադաշտ և համոզվել, որ ամեն ինչ լավ է ընթանում, ու ծառերն էլ առողջ են:


Այնուամենայնիվ, սա դեռ ամբողջ պատկերը չէ:


Անտառները բարդ էկոհամակարգեր են: «Իմ անտառ Հայաստան»-ի նպատակը որակ ու կենսաբազմազանություն ապահովելն է: Կենսաբազմազանություն ապահովելու համար մենք տնկում ենք շատ տարբեր տեղական ծառատեսակներ, ինչպես նաև թփերի տարբեր տեսակներ: Նաև պետք է խուսափել ինվազիվ տեսակների օգտագործումից և աշխատել միայն տեղական տեսակների հետ: Ինվազիվ տեսակները հեշտությամբ աճում և արագ տարածվում են, սակայն տեղական տեսակների տարածման հաշվին, ինչն էլ իր հերթին նվազեցնում է կենսաբազմազանությունը:


Այժմ ավելի հեշտ է գիտակցել, որ սերմերի ճիշտ ընտրությունը ամբողջ գործընթացի ամենակարևոր մասն է: Մենք սերմեր ենք հավաքում ծառերից, որոնք ունեն ամենաարժեքավոր հատկությունները` խթանելու ավելի դիմացկուն և առանձնահատուկ ծառերի աճը:


Ավելորդ է ասել, որ գլոբալ տաքացման մարտահրավերները նույնպես ազդեցություն ունեն, որը մենք պետք է հաշվի առնենք, այդ իսկ պատճառով մենք մեծապես կարևորում ենք մեր համագործակցությունը Ագրարային համալսարանի և ամբողջ աշխարհի կենսաբանության ոլորտի փորձագետների հետ` առավելագույն հաջողություն ապահովելու համար:

Կարդալ ավելին
iconՀաշվիր քո ածխածնի հետքը

Ցանկանու՞մ ես իմանալ քո ածխածնային ազդեցությունը։

Օգտվիր մեր արագ և հեշտ գործիքից։

Հիմա ստուգիր քո ածխածնի հետքը։

Հաշվել
Loading...
report
Loading...
Աշխատակից
icon
Անտառտնկման աշխատակից
icon
Տնկած ծառեր
Անտառապատված հեկտար
myforest-wallpaper
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ
ՁԵՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Լուրեր
«Իմ անտառ Հայաստան»-ը COP17-ին. 12 օր՝ նվիրված կենսաբազմազանությանը
«Իմ անտառ Հայաստան»-ը COP17-ին. 12 օր՝ նվիրված կենսաբազմազանությանը
10/11/2026
12 օր շարունակ «Իմ անտառ Հայաստան»-ն ակտիվորեն մասնակցեց Երևանում ընթացող CBD COP17-ին՝ միջազգային լսարանին ներկայացնելով անտառների վերականգնման և կենսաբազմազանության պահպանման կարևորությունը։«Կանաչ գոտում» անցկացված պանելային քննարկումների, համաժողովների, ինչպես նաև մեր տաղավարում ծավալված զրույցների միջոցով մենք այցելուներին հրավիրեցինք ծանոթանալու մեր աշխատանքին և այն առանցքային դերին, որն ունեն անտառները կենսաբազմազանության պաշտպանության գործում։«Անտառի կենսաբազմազանություն․ ընկղմվող փորձառություն»Մեր մասնակցության առանցքային տարրերից մեկն էլ «Կանաչ գոտում» տեղադրված «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» (Forest Biodiversity: An Immersive Experience) ինստալացիան էր։ Այն երկու սրահից էր բաղկացած․ առաջին սրահում չորս պատերի 360° պրոյեկցիայի միջոցով ներկայացված էր անտառի վերգետնյա կենսաբազմազանությունը, իսկ երկրորդ սրահում՝ ստորգետնյա աշխարհը։ Երկրորդ սրահում առաստաղից կախված ծառերի երեք արմատները լուսային էֆեկտներով միմյանց էին կապվում՝ ցույց տալով, որ ծառերը ոչ միայն հաղորդակցվում են միմյանց հետ, այլև փոխանակում են սննդանյութեր, հանքանյութեր, ածխածին և այլն։ Մեր նպատակն էր ցույց տալ, որ անտառը մեկ միասնական օրգանիզմ է, որտեղ բոլոր ծառերը, բույսերը, սնկերը և մյուս տարրերը փոխկապակցված են։Ցուցադրությունն ընդունեց տպավորիչ 14,700 թվով այցելուի։ Այս նախագիծն իրականություն դարձավ ID Bank-ի և Idram-ի, Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանում Բելգիայի և Գերմանիայի դեսպանությունների աջակցության շնորհիվ, որոնց բոորին հայտնում ենք մեր հատուկ շնորհակալությունը։Մասնակցություն ցուցահանդեսային հատվածում3-րդ հարկի ցուցահանդեսային սրահում գործում էր նաև մեր տեղեկատու տաղավարը։Մեր տաղավար այցելեցին բազմաթիվ հյուրեր Հայաստանից և արտերկրից, ձևավորվեցին հետաքրքիր ու արժեքավոր կապեր։ Հատկանշական էին Բելգիայի շարժունակության, կլիմայի և էկոլոգիական անցման նախարար Ժան-Լյուկ Կրյուկի և ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի այցելությունները, որոնց ընթացքում Իմ անտառ Հայաստանի հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը ներկայացրեց մեր ընթացիկ ծրագրերը, խոսեց անտառվերականգնման մարտահրավերների մասին և ցուցադրեց կազմակերպության կողմից անտառապատման համար քարտեզագրված 15,000 հա հողատարածքները։Բելգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Ժան-Լյուկ Կրյուկեն և Հայաստանում Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն
Կարդալ ավելին
Հանդիպե՛ք «Իմ անտառ Հայաստան»-ին Երևանում՝ COP17-ում
Հանդիպե՛ք «Իմ անտառ Հայաստան»-ին Երևանում՝ COP17-ում
08/10/2026
2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը (COP17)։«Իմ անտառ Հայաստան»-ը ներկա կլինի COP17-ի ողջ ընթացքում՝ ներկայացնելով անտառվերականգնման ոլորտում իր փորձը և այն դերը, որը կարող է ունենալ անտառային լանդշաֆտների վերականգնումը կենսաբազմազանության պահպանման գործում։Մեզ կարող եք գտնել Կանաչ գոտում, որտեղ կներկայանանք թեմատիկ ցուցադրություններով, կմասնակցենք համաժողովների և կկազմակերպենք դաշտային այցեր՝մեր գործունեության մասին հնարավորինս ամբողջական պատկերացում կազմելու համար։Այցելե՛ք մեր տաղավարըՀանդիպե՛ք «Իմ անտառ Հայաստան»-ի թիմին Կանաչ գոտու 3-րդ հարկում։Այցելե՛ք մեզ՝ ավելին իմանալու անտառվերականգնման մեր ծրագրերի, կուտակած փորձի, համայնքների հետ տարվող աշխատանքների և կենսաբազմազանությամբ հարուստ անտառները վերականգնելու մեր տեսլականի մասին։Բացահայտե՛ք անտառը՝ընկղմվելով զգայական փորձառության մեջ2-րդ հարկում կարող եք այցելել մեր «Անտառի կենսաբազմազանություն․ ընկղմվող փորձառություն» խորագրով ցուցադրությունը, որը հրավիրում է բացահայտելու անտառի հարուստ կենսաբազմազանությունը։Այս փորձառությունը այցելուներին հրավիրում է բացահայտելու և զգալու անտառների՝ ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա միջավայրերում գոյություն ունեցող հարուստ կենսաբազմազանությունը։ Այցելուները նախ կհայտնվեն փարթամ անտառում, ապա կմտնեն նրա ստորգետնյա աշխարհը։Բացահայտե՛ք անտառվերականգնման աշխատանքները՝գործնականումԱյցելե՛ք մեր բացօթյա ցուցադրությունը՝ «Անտառվերականգնումը՝ գործնականում», որը գտնվում է Թումոյի այգում՝ Կիևյան կամրջի և Հալաբյան փողոցի անկյունում։Կանաչ գոտուց ընդամենը 5 րոպե քայլելու հեռավորության վրա գտնվող այս ցուցադրությունը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես է իրականացվում անտառվերականգնումը գործնականում՝ ծառատունկից մինչև երիտասարդ անտառների ձևավորում և խնամք։Այցելե՛ք անտառվերականգնման տարածք և տնկարանՑանկանո՞ւմ եք սեփական աչքերով տեսնել մեր աշխատանքը։Այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու 7-ժամյա այցի՝ դեպի մեր անտառվերականգնման տարածքներից մեկը և Վանաձորի մոտակայքում գտնվող ծառատունկը։ Ավտոբուսով երթևեկությունն անվճար է, իսկ ճանապարհը յուրաքանչյուր ուղղությամբ տևում է 2 ժամ։Այցերը կկայանան հետևյալ օրերին՝-Հոկտեմբերի 22-ին (միայն մամուլի ներկայացուցիչների համար)-Հոկտեմբերի 23-ին-Հոկտեմբերի 24-ինԱյցերի ընթացքում հնարավոր կլինի տեսնել, թե ինչպես են ծառերն աճեցվում մեր տնկարաններում, ինչպես են անտառվերականգնման ծրագրերը մշակվում և իրականացվում տեղում, և ինչպես է ապահովվում դրանց շարունակական խնամքը։ Տնկարանում նախատեսվում է հյուրասիրություն։Գրանցվել անհրաժեշտ է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 21-ը։Լայնածավալ անտառվերականգնում․ մարտահրավերներ և հնարավորություններ«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը կներկայացնի «Լայնածավալ անտառվերականգնում․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեման COP17-ի ծրագրի շրջանակում ։Կներկայացվի անտառների կենսական նշանակությունը և մարդու ազդեցությունը մեր մոլորակի վրա։ Կներկայացվի նաև «Իմ անտառ Հայաստան»-ի աշխատանքը՝ հարյուր հազարավոր ծառեր աճեցնելուց և տնկելուց մինչև դրանց երկարաժամկետ կենսունակության ապահովումը՝ միաժամանակ անդրադառնալով այն հնարավորություններին ու առավելություններին, որոնք լայնածավալ անտառվերականգնումն ընձեռում է ներդրողներին: Քաղաքային անտառտնտեսությունը՝ հանուն կենսաբազմազանության․ կանաչ քաղաքները՝ որպես կենդանի անտառներLAND srl-ի համահիմնադիր և «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի գիտական խորհրդի անդամ Ջովանի Սալան, COP17-ի շրջանակում կազմակերպվող հարակից միջոցառման ընթացքում կներկայացնի «Քաղաքային անտառների անհրաժեշտությունը» թեման։Քննարկմանը կանդրադառնանք քաղաքային անտառների աճող կարևորությանը՝ ներկայացնելով քաղաքային անտառտնտեսությունը որպես բնապահպանական, կլիմայական և սոցիալական քաղաքականության համապարփակ գործիք։ Կհամեմատվեն ForestaMi-ի փորձը և Երևանի համատեքստը, ինչպես նաև կներկայացվի «Իմ անտառ Հայաստան»-ի մոդելը՝ որպես քաղաքային և մերձքաղաքային տարածքներում կիրառելի և ընդլայնելի մոտեցում։Բացի այդ, Հայաստանի անտառների դաշինքը կանցկացնի «Անտառային երկխոսություններ․ անտառներ, կենսաբազմազանություն և կլիմա․ բազմակի օգուտների ապահովում» համաժողովը, 2026 թվականի հոկտեմբերի 22-ին՝ հինգշաբթի, ժամը 13:00 –13:50, Կապույտ գոտում՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնի հայկական տաղավարում: Մասնակցել կարող են հավատարմագրված անձինք։Սիրով սպասում ենք ձեզ COP17-ի շրջանակում։
Կարդալ ավելին
2026 թվականի ամառային խնամքի աշխատանքներն ավարտվել են
2026 թվականի ամառային խնամքի աշխատանքներն ավարտվել են
20/07/2026
Հուլիսի 2-ին ավարտեցինք մեր ամենամյա գարնանային խնամքի աշխատանքները՝ ավելի քան մեկ ամիս տևած ինտենսիվ աշխատանքից հետո։ Մայիսի 30-ից սկսած՝ մեր դաշտային թիմերը մաքրեցին մրցակից բուսականությունը ռեկորդային՝ 808,446 երիտասարդ ծառերի շուրջ՝ ապահովելով դրանց աճի համար անհրաժեշտ տարածքն ու բնական ռեսուրսները։ Սա զգալի աճ է նախորդ տարվա 300,000 խնամված ծառերի համեմատ և ընդգծում է մեր հանձնառությունը ոչ միայն ծառեր տնկելու, այլ իրական անտառներ ստեղծելու գործում։Խնամքը անտառ ստեղծելու ամենակարևոր փուլերից մեկն է։ Տնկումից հետո առաջին տարիներին երիտասարդ ծառերը բախվում են շրջակա բուսականության ուժեղ մրցակցությանը։ Մեր աշխատակիցները հեռացնում են խոտերն ու մոլախոտերը յուրաքանչյուր տնկիի շուրջ՝ ապահովելով նրանց անհրաժեշտ տարածքը, լույսն ու ռեսուրսները շարունակական աճի համար։ Սա զգալիորեն մեծացնում է ծառերի գոյատևման հնարավորությունները Հայաստանի չոր ամառների ընթացքում և նպաստում է առողջ անտառների ձևավորմանը։Այս տարի բնությունն էլ իր աջակցությունն է ցուցաբերել։ Հայաստանի տարբեր շրջաններում եղանակը բացառիկ խոնավ է եղել, և կանոնավոր տեղումները շարունակվել են մինչև ամառ։ Ներկայիս կանխատեսումները ցույց են տալիս, որ անձրևները կշարունակվեն նաև ամբողջ հուլիս ամսվա ընթացքում, ինչը բավականին անսովոր երևույթ է։ Մեր երիտասարդ ծառերի համար սա հիանալի նորություն է։ Լրացուցիչ խոնավությունը նվազեցնում է ջրային սթրեսը տարվա ամենադժվար ժամանակահատվածներից մեկում և մեկամյա տնկիներին հնարավորություն է տալիս ձևավորել ավելի ամուր արմատային համակարգ։Միևնույն ժամանակ, տեղումները նպաստում են նաև վայրի խոտերի արագ և խիտ աճին։ Ինչպես երևում է լուսանկարում, դրանք այնքան խիտ են դառնում, որ ընդամենը 10–15 սմ բարձրություն ունեցող երիտասարդ տնկիները չեն կարողանում բավարար քանակությամբ արևի լույս ստանալ ֆոտոսինթեզ իրականացնելու համար։ Այդ պատճառով մոլախոտերի հեռացումը չափազանց կարևոր է, որպեսզի ծառերը ունենան զարգանալու բավարար տարածք և չմնան շրջապատող բուսականության ստվերում։Այս տարի խնամքի աշխատանքներն իրականացվել են անտառվերականգնման հինգ տարածքներում
Կարդալ ավելին