Հարմարություններ․ Պենժամին Գումուշճեան տնկարանը մեր գլխավոր տնկարանն է։ Գտնվելով Վանաձորից 10 կմ հեռավորության վրա՝ այն շատ հասանելի է։ Տնկարանը զբաղեցնում է մոտ 3․5 հա մակերես, որտեղ գտնվում է նաև 500 մ2 մակերեսով ժամանակակից ջերմոցը։ Տնկարանն այս պահին ունի 14 աշխատող։ Այն ունի ընդարձակ և հարմարավետ հարմարություններ․ աշխատողների տուն՝ փոքր խոհանոցով, սառնարանով և սպասքով, հանդերձարան, ընդհանուր մեծ սենյակ, որտեղ աշխատողները ճաշում են, ծածկապատշգամբ և առանձին զուգարան՝ ջրի մաքրման համակարգով։ Կա նաև մեծ պահեստ, որտեղ գործիքներն են պահվում։
Առաջադրանքներ․ աշխատանքը կարող է բազմազան լինել։ Հիմնականում անհրաժեշտ է օգնել քաղհանին։ Քանի որ սերմերը ցանում ենք նոյեմբերին և ապրիլին, բույսերի միջև մոլախոտ է աճում, որը պետք է հեռացվի ձեռքով (թունաքիմիկատ չենք օգտագործում)։ Աշխատանքներ են տարվում նաև ջերմոցում` թաղարներում աճող երիտասարդ բույսերի տեսակավորման և պահպանման հետ կապված։ Կատարվում են նաև ընդհանուր աշխատանքներ՝ տնկարանի շրջակայքում և ներսում գտնվող քամապաշտպան ծառերի խնամքի և պահպանման համար։
Տարվա տարբեր ժամանակահատվածներում տարբեր աշխատանքներ են տարվում։ Ապրիլ և նոյեմբեր ամիսներին սերմեր ենք ցանում, կտրոններ պատրաստում, փորում և տնկիները փաթեթներով նախապատրաստում՝ անտառվերականգնման վայրեր տեղափոխելու համար։ Հոկտեմբեր ամսին սերմերն ենք հավաքում ու մաքրում, հուլիս-օգոստոս ամիսներին իրականացնում ենք ոռոգումը:
Նշումներ․կամավորները կարող են գրանցվել մենակ․ մեր աշխատողները, ինչպես ամենուր Հայաստանում, շատ ջերմ և հյուրընկալ են, և միանալով մեզ՝ դուք կզգաք ձեզ մի նոր ընտանիքի անդամ։
Պատասխանատու անձ․ Լևոն Մխիթարյան, տնկարանի պատասխանատու levon@myforestarmenia.org 099978282
Առաջադրանքներ․աշխատանքը հիմնականում բաղկացած է ձեռքով կամ փոքրիկ մանգաղով երիտասարդ բույսերի շուրջ խոտը հեռացնելուց։ Պետք է զգույշ լինել բույսը չվնասելու և ընդհանուր առմամբ ուշադիր լինել բույսի աճի և շրջակա միջավայրի նկատմամբ։
Աշխ․ ժամեր․առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը, կես օրով աշխատելու և տարածքում արշավանքի հնարավորություն։
Տրանսպորտ․ Լեռնաջուրը բավականին հեռավոր գյուղ է, և կարելի է հասնել միայն 4x4 մեքենայով։ Ճանապարհը սկսվում է Լեռնապատի խաչմերուկից՝ Սպիտակ-Վանաձոր ճանապարհի կեսին։ Ուղևորափոխադրումը կարելի է կազմակերպել մեր անձնակազմի հետ, ովքեր կարող են տանել կամավորներին մեր լիաքարշակ մեքենաներով։
Գիշերակաց․ տեղում առկա է ճամբարի հնարավորություն, որն անմոռանալի տպավորություններ կապահովի։ Մոտակայքում կան մաքուր ջրի առվակներ։ Վրաններ ու տեխնիկա չեն տրամադրվում։
Հասանելի Ժամանակահատված․մայիսից մինչև օգոստոս
Նշումներ․ տպավորություններն ավելի հաճելի կլինեն խմբով՝ նվազագույնը 4 հոգի, առավելագույնը՝ 10։
Պատասխանատու անձ․ Վահե Մարտիրոսյան, գործառնական ղեկավար, vahe@myforestarmenia.org 055 99 12 90
Շնորհակալություն, որ օգնում եք Հայաստանում նոր անտառներ ստեղծելուն
Գրանցվելու համար դիմեք
Իրա Մանգասարյանին
ira@myforestarmenia.org, 098 35-44-05
Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչ գործունեություն ենք ծավալում, կարդացեք մեր 2023թ․-ի տարեկան զեկույցը