Ուրախ ենք տեղեկացնել, որ սկսել ենք նոր նախագիծ՝ բելգիա-հայկական անտառ ստեղծելու համար:
2024 թվականի հունիսի 16-ին Ավստրալահայ համայնքի ֆինանսավորած անտառի մեր առաջին դրամահավաքի հաջող ավարտից հետո մենք մեկնարկ տվեցինք թվով երկրորդ դրամահավաքը՝ սփյուռքի համայնքներն ու հյուրընկալող երկրները կապելով Հայաստանի հետ: Մեկնարկը տեղի ունեցավ Բելգիա-հայկական սոցիալ-մշակութային կենտրոնում 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանի ներկայությամբ։ Առաջիկա ամիսներին մենք կհյուրընկալենք նմանատիպ ավելի շատ միջոցառումներ:
Այժմ մենք կոչ ենք անում բոլոր բելգիացիներին և բելգիահայերին մասնակցել այս անտառի ստեղծմանը, որը կնպաստի Հայաստանում անտառածածկույթի աճին և նաև կվկայի Բելգիայի և Հայաստանի միջև ամուր ամուր կապերի մասին։ Միևնույն ժամանակ, այս անտառի ստեղծումը սոցիալական զգալի ազդեցություն կունենա, քանի որ այն կստեղծի ավելի քան 100 ուղղակի և անուղղակի աշխատատեղեր, որոնք կբարելավեն բազմաթիվ ընտանիքների ապրուստը:
Մեր նպատակը 50,000 ծառ տնկելն է, որը կազմելու է 16 հա անտառ։ Եթե բոլորս մասնակցենք, կգերազանցենք նույնիսկ այդ թիվը։
Մեր ընտրած տարածքը գտնվում է Սևանա լճի մոտ՝ Գեղարքունիքի մարզում, Ծաղկունք գյուղի մոտ։ Հողատարածքը, որը լավ հյուսիսահայաց դիրքի է, ունի 51 հա ընդհանուր մակերես:
Ուրախ ենք կիսվելու, որ արդեն ունենք 25,000 ծառի խոստում։ Տեղեկացնում ենք, որ դրամահավաքը կտևի մինչև 2025 թվականի մարտի 12-ը։
Լայնամասշտաբ խմբային նախագծին մասնակցելու առավելությունն այն է, որ հնարավորություն է ընձեռվում բոլոր աջակիցներին օգտվելու ավելի ցածր գնային պայմաններից։ Սկսած 1000 ծառից, ծառերի արժեքը նվազում է։ 50,000 ծառ տնկելու արժեքը նվազում է, մեկ ծառը համարժեք դառնալով €1.60․
Մասնակցեք բելգիա-հայկական անտառի ստեղծմանը՝ նվիրաբերելով 10, 20,100 կամ ավել ծառ։ 2,000 և ավել ծառի նվիրատուները կարող են իրենց անունը ունենալ ստեղծվող անտառի ցուցանակին։ Մենք կպատվենք 3 խմբի դոնորների․
1․ Աջակիցներ՝ 2.000 ծառ = €3.200
2․ Գործընկերներ՝ 5.000 ծառ = €8.000
3․ Գլխավոր հովանավորներ՝ 10.000 ծառ = €16.000
Բոլոր նվիրատվությունները ողջունելի են։
Եվրոպայում նվիրատվությունները Իմ անտառ Հայաստանի ֆոնդին ամբողջովին հարկային արտոնությամբ են։ IBAN: BE10.0000.0000.0404 - reference ***623/3888/10061***
Եթե յուրաքանչյուրս միանանք այս կարևոր նախաձեռնությանը, ազդեցությունը ահռելի կլինի։ Նախապես շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին։