logo
slider
Տնկիր այսօր ապագայի համար
iconԻնչու՞ «Իմ անտառ Հայաստան»-ը

Քանի որ գիտնականներն ավելի ու ավելի խիստ են դատապարտում հանածո վառելիքի պատճառած անդառնալի վնասները երկրագնդի կլիմային, աշխարհը պետք է հավաքականորեն ու անհատապես աշխատի CO₂ արտանետումները նվազեցնելու ուղղությամբ։ Եթե նպատակը 2050 թվականին 0 արտանետում ունենալն է, ուրեմն անհապաղ պետք է սկսել արտանետումների գլոբալ նվազեցումը։ Քանի որ CO₂ որոշ արտանետումներ, ինչպես օրինակ թռիչքներից գոյացածը, մաքուր այլընտրանք այս պահին չունեն, ծառեր տնկելն ու անտառածածկույթն ավելացնելը մթնոլորտ բաց թողնված ածխածնի փոխհատուցման լավագույն ձևերից է։Ածխածնի կլանումից զատ, անտառներն աներևակայելի բարդ էկոհամակարգ են և բազմաթիվ լրացուցիչ առավելություններ ունեն․ ավելացնում են օդի խոնավությունը, նվազեցնում են ջերմաստիճանն ամռանը, նվազեցնում են անապատացումը, ընդլայնում են կենսաբազմազանությունը, բուսական ու կենդանական աշխարհը, գեղեցկացնում են բնական լանդշաֆտները և շատ ավելին։ Հնարավոր չէ բավականաչափ շեշտել անտառների կարևորությունը երկրագնդի համար։Եվ վերջապես, մեր աշխատանքն իրականացվում է անտառվերականգնման տարածքների մոտակայքում ապրող գյուղացիների կողմից։ Մեր գործունեությունը նաև կարևոր սոցիալական դեր ունի։ Ուսուցանելով և աշխատանքի ընդունելով տեղացիներին մենք հզորացնում ենք նրանց և նպաստում աղքատության հաղթահարմանը։ Գյուղացիները դառնում են ապագա անտառների պահապանները։ Անտառն ինքը, ունենալով պտղատու ծառերի մասնաբաժին (ընկույզ, պնդուկ, վայրի տանձ և այլն), կապահովի նրանց կայուն եկամուտը։Ընդհանուր առմամբ, որպես գիտակից ու պատասխանատու անհատներ, մենք պատասխանատվություն ենք վերցնում մեր գործողությունների հետևանքների համար քանի դեռ ապրում ենք այս մոլորակի վրա։Ինչպես որ չէինք պատկերացնի ուրիշի տանն աղբ նետելն ու թողնելը, մենք՝ այս աշխարհով անցնող բանական էակներս, բարոյական պարտք ունենք մաքրելու այն աղբը, որ թողնում ենք մթնոլորտում․․․ ու նաև երկրի վրա։

Կարդալ ավելին
iconԱնտառների կարևորությունը

Երկրագնդի և յուրաքանչյուրիս համար անհրաժեշտություն լինելուց բացի, անտառածածկույթի ավելացումը ցանկացած երկրում CO₂ փոխհատուցմանը զուգահեռ բազմաթիվ այլ առավելություններ ունի, ինչպիսիք են․


  • թթվածնի արտադրություն,
  • օդի որակի բարելավում,
  • ջերմաստիճանի նվազեցում,
  • խոնավության բարձրացում,
  • հողի էրոզիայի նվազեցում,
  • անապատացման կանխում,
  • ջրի պահպանման բարձրացում,
  • կենսաբազմազանության պահպանում,
  • աշխատատեղերի ստեղծում,
  • բուսական և կենդանական աշխարհի բազմացում,
  • գեղատեսիլ երկիր, և այլն։

Մի խոսքով, անտառներն այս մոլորակի կյանքի համար շատ կարևոր են, դրանց պահպանությունը կամ անտառածածկույթի վերականգնումը նշանակում է հոգ տանել դրանց մասին և համոզված լինել, որ այդ նույն կենսապայմանները կթողնենք Երկրի վրա մեզնից հետո ապրող սերունդներին։

Կարդալ ավելին
iconՄիայն տնկելով չէ ...

Քչերն են գիտակցում անտառ տնկելու կամ անտառվերականգնման բարդությունները:


Ծառ տնկելը թերևս ամբողջ գործընթացի ամենադյուրին մասն է, կարևորն այն է, որ երիտասարդ տնկիները գոյատևեն առաջին մի քանի տարիներին և դառնան հասուն ծառեր:


Դրա համար կարևոր է երիտասարդ ծառերը կանոնավոր կերպով ջրելը, քանի դեռ արմատներ չեն տվել: Հաջորդիվ, պետք է համոզվել, որ դրանց շուրջն աճող վայրի խոտերը հեռացված են, որպեսզի չփչացնեն տնկիները: Այս ամենի համար տարվա ընթացքում անհրաժեշտ է բազմաթիվ աշխատողներ ուղարկել տնկադաշտ և համոզվել, որ ամեն ինչ լավ է ընթանում, ու ծառերն էլ առողջ են:


Այնուամենայնիվ, սա դեռ ամբողջ պատկերը չէ:


Անտառները բարդ էկոհամակարգեր են: «Իմ անտառ Հայաստան»-ի նպատակը որակ ու կենսաբազմազանություն ապահովելն է: Կենսաբազմազանություն ապահովելու համար մենք տնկում ենք շատ տարբեր տեղական ծառատեսակներ, ինչպես նաև թփերի տարբեր տեսակներ: Նաև պետք է խուսափել ինվազիվ տեսակների օգտագործումից և աշխատել միայն տեղական տեսակների հետ: Ինվազիվ տեսակները հեշտությամբ աճում և արագ տարածվում են, սակայն տեղական տեսակների տարածման հաշվին, ինչն էլ իր հերթին նվազեցնում է կենսաբազմազանությունը:


Այժմ ավելի հեշտ է գիտակցել, որ սերմերի ճիշտ ընտրությունը ամբողջ գործընթացի ամենակարևոր մասն է: Մենք սերմեր ենք հավաքում ծառերից, որոնք ունեն ամենաարժեքավոր հատկությունները` խթանելու ավելի դիմացկուն և առանձնահատուկ ծառերի աճը:


Ավելորդ է ասել, որ գլոբալ տաքացման մարտահրավերները նույնպես ազդեցություն ունեն, որը մենք պետք է հաշվի առնենք, այդ իսկ պատճառով մենք մեծապես կարևորում ենք մեր համագործակցությունը Ագրարային համալսարանի և ամբողջ աշխարհի կենսաբանության ոլորտի փորձագետների հետ` առավելագույն հաջողություն ապահովելու համար:

Կարդալ ավելին
iconԱծխաթթու գազի հաշվիչ

Երկրագնդի և յուրաքանչյուրիս համար անհրաժեշտություն լինելուց բացի, անտառածածկույթի ավելացումը ցանկացած երկրում․․․

Հաշվել
Loading...
report
Loading...
Աշխատակից
icon
Անտառտնկման աշխատակից
icon
Տնկած ծառեր
Անտառապատված հեկտար
myforest-wallpaper
ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ
ՁԵՐ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ
Latest
test
ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՄ ԱՆՏԱՌ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
02/07/2024
Ուրախ ենք հայտարարել, որ բաց ենք ընդունել կամավորների, ովքեր կցանկանան օգնել մեզ։Կամավորները կարող են մեծապես աջակցել մեր կազմակերպությանը, քանի որ անտառվերականգնման աշխատանքները խիստ աշխատատար են, և որքան շատ մարդիկ ներգրավվեն, այնքան ավելի լավ արդյունքներ կլինեն։ Անտառների վերականգնումը ոչ միայն ծառեր տնկելն է, այլև դրանից հետո խնամելը։Տարբերակ 1․ Օգնել Վանաձորի մոտ գտնվող Պենժամին Գումուշճեան տնկարանում Հարմարություններ․ Պենժամին Գումուշճեան տնկարանը մեր գլխավոր տնկարանն է։ Գտնվելով Վանաձորից 10 կմ հեռավորության վրա՝ այն շատ հասանելի է։ Տնկարանը զբաղեցնում է մոտ 3․5 հա մակերես, որտեղ գտնվում է նաև 500 մ2 մակերեսով ժամանակակից ջերմոցը։ Տնկարանն այս պահին ունի 14 աշխատող։ Այն ունի ընդարձակ և հարմարավետ հարմարություններ․ աշխատողների տուն՝ փոքր խոհանոցով, սառնարանով և սպասքով, հանդերձարան, ընդհանուր  մեծ սենյակ, որտեղ աշխատողները ճաշում են, ծածկապատշգամբ և առանձին զուգարան՝ ջրի մաքրման համակարգով։ Կա նաև մեծ պահեստ, որտեղ գործիքներն են պահվում։ Առաջադրանքներ․ աշխատանքը կարող է բազմազան լինել։ Հիմնականում անհրաժեշտ է օգնել քաղհանին։ Քանի որ սերմերը ցանում ենք նոյեմբերին և ապրիլին, բույսերի միջև մոլախոտ է աճում, որը պետք է հեռացվի ձեռքով (թունաքիմիկատ չենք օգտագործում)։ Աշխատանքներ են տարվում նաև ջերմոցում` թաղարներում աճող երիտասարդ բույսերի տեսակավորման և պահպանման հետ կապված։ Կատարվում են նաև ընդհանուր աշխատանքներ՝ տնկարանի շրջակայքում և ներսում գտնվող քամապաշտպան ծառերի խնամքի և պահպանման համար։ Տարվա տարբեր ժամանակահատվածներում տարբեր աշխատանքներ են տարվում։ Ապրիլ և նոյեմբեր ամիսներին սերմեր ենք ցանում, կտրոններ պատրաստում, փորում և տնկիները փաթեթներով նախապատրաստում՝ անտառվերականգնման վայրեր տեղափոխելու համար։ Հոկտեմբեր ամսին սերմերն ենք հավաքում ու մաքրում, հուլիս-օգոստոս ամիսներին իրականացնում ենք ոռոգումը:Աշխ․ ժամեր․առավոտյան 9-ից 6-ը, ճաշի համար 1 ժամ ընդմիջումով; Կամավորները կարող են գալ կես օրով։Տրանսպորտ․  Վանաձորից եկող կամավորները կարող են գալ տնկարանի ղեկավար անձնակազմի մեքենաներից մեկով։Գիշերակաց․ գիշերակացի համար տնկարանից ոտքով հեռավորության վրա գտնվող գլեմփինգի հիանալի վայր կա Eco Valley։ Սեփականատերը սիրով առաջարկել է անվճար կացություն այն կամավորներին, ովքեր կաշխատեն տնկարանում։ Ժամանակահատված․ ամեն տարի ցանկացած ժամանակ՝ մարտի վերջից մինչև նոյեմբերի վերջ։ Նշումներ․կամավորները կարող են գրանցվել մենակ․ մեր աշխատողները, ինչպես ամենուր Հայաստանում, շատ ջերմ և հյուրընկալ են, և միանալով մեզ՝ դուք կզգաք ձեզ մի նոր ընտանիքի անդամ։ Պատասխանատու անձ․ Լևոն Մխիթարյան, տնկարանի պատասխանատու levon@myforestarmenia
Կարդալ ավելին
news
27,000 ԾԱՌԻ ԽՈՍՏՈՒՄ․ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՍԻԴՆԵՅ-ԳՈՒԳԱՐՔ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
21/06/2024
Կիրակի օրը՝ հունիսի 16-ին, մենք իրականացրեցինք առաջին Սիդնեյ-Գուգարք զուգահեռ միջոցառումը, որի նպատակն էր աջակցել Հայաստանի անտառվերականգնմանը։ Դրամահավաքը, որը  տեղի ունեցավ Սիդնեյում գտնվող Լուլու բարում և Գուգարքի մեր տնկարանում, հյուրընկալեց երկու երկրներում գտնվող ավստրալահայերի կողմից, ովքեր թեպետ բաժանված օվկիանոսով, բայց միավորված են հանուն Հայաստանի անտառների ապագայի։ Երկու երկրներից ավելի քան 45 անհատներ և ընտանիքներ հանդես եկան ծառ տնկելու ֆինանսավորման պատրաստակամությամբ։ Աջակիցների կողմից ստացել ենք Սիդնեյում ավելի քան 15,500 ծառի, իսկ Հայաստանում ավելի քան 11,500 ծառի խոստում։ Ընդհանուր առմամբ դրամահավաքի մասնակիցները  այս նպատակի համար հանձն առան տնկելու ավելի քան 27,000 ծառ, ինչը կազմում է մոտ 52,000 ավստրալական դոլար կամ 35,000 ԱՄՆ դոլար։ Անվանական անտառի շեմը 20,000 ծառ է և հենց այդքան էր մեր օրվա նպատակը։ Շատ ոգևորված ենք այս նպատակը զգալի տարբերությամբ գերազանցելու համար։ Խոստացված ծառերը կտնկվեն այս աշնանը Լեռնաջուր անտառապատման տարածքում՝ ավստրալա-հայկական անտառում։Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը ողջունեց հյուրերին Լուլու բարում, որին հաջորդեց երեկոն իր տարածքում մեծահոգաբար հյուրընկալող Կարո Սիմոնյանը։ Նրան հաջորդեց ավստրալացի հայտնի հեռուստահաղորդավար և բնապահպան, Rock Aid Armenia և One Tree Per Child նախաձեռնությունների հիմնադիր Ջոն Դին։ Ջոնն ու Գարրին այցելել էին մեր տնկարան և անտառապատման տարածքներ այս գարնանը, ինչը նրանց համար կատարյալ հնարավորություն էր ներկայացնելու սեփական աչքով տեսածը: Աjնուհետև մեր հիմնադիր Անտրէ Գումուշճեանը տեսակամուրջի միջոցով Ավստրալիայում և Հայաստանում գտնվողներին ներկայացրեց անտառների կարևորությունը մարդկության ապագայի, ինչպես նաև Հայաստանի համար։ Անտառվերականգնումը շատ երկար և դժվարին աշխատանք է, որը պահանջում է մեծ համբերություն։ Այսօր բացարձակ կարևորություն ունի անտառների պահպանությունը, եթե ցանկանում ենք, որ մեր մոլորակը բնակելի լինի ապագա սերունդների համար։Գուգարքում ներկա ավստրալահայերից մի քանիսը եկել էին իրենց երեխաների հետ, սա հիանալի հնարավորություն էր փոքրիկների համար սովորելու (իրենց ծնողների հետ միասին), թե ինչպես են սերմերից ծառեր աճեցնում։ Նրանք ինքնուրույն սերմեր ցանեցին և ջրեցին տնկարանի մեր ծառերից մի քանիսը։ Լեռնաջուրի ավստրալա-հայկական անտառը կզբաղեցնի 6 հեկտար ընդհանուր մակերես։ Այս նախաձեռնությունը նաև կստեղծի ավելի քան 20 աշխատատեղ մարզում՝հետագայում նպաստելով տեղական տնտեսությանը և համայնքներին։ Դեռ ուշ չէ միանալ նրանց համար, ովքեր ցանկանում են միասնական ուժերով մեծացնել անտառային ծածկույթը։ Ավելի մեծ անտառները ավելի մեծ դրական բնապահպանական ազդեցություն են ունենում։ Ձեր աջակցությունը զգալի փոփոխությունների կբերի։ Կատարեք հարկային արտոնությամբ նվիրատվություններ աշխարհի ցանկացած կետից՝ այցելելով մեր նվիրաբերել էջը և ընտրելով Ձեզ հարմար երկիրը։ Մեր սրտագին երախտագիտությունն ենք հայտնում Գարրի Սիմոնյանին այս յուրահատուկ միջոցառումը Լուլու բարում կազմակերպելու համար, ինչպես նաև Լալա Գարաբեդյանին և Ռուփինա Սիմոնյանին այս զուգահեռ միջոցառմանը իրենց տրամադրած ջանքերի համար։ Նրանք այս միջոցառման հաջողության բանալին էին։
Կարդալ ավելին
news
ԻՄ ԱՆՏԱՌ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ԲՈԴՈՒԻՆ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ
10/06/2024
Հոյակապ նորություն ունենք։ Իմ Անտառ Հայաստանը որպես գործընկեր կազմակերպություն միացել է հեղինակավոր Բոդուին թագավորի անվան հիմնադրամին։ Հիմնադրամը ստեղծվել է Բելգիայի թագավոր Բոդուինի կողմից 1976 թվականին՝ աջակցելու համար բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների՝ տարբեր ոլորտներում։ Տարիների ընթացքում տարբեր բարեգործական կազմակերպություններ միացել են՝ դառնալով գործընկերներ։ Ամենամեծ առավելությունն այն է, որ դոնորները կարող են ստանալ հարկային արտոնություններ իրենց նվիրատվությունների մասով։ Ավելին, Բոդուին թագավորի անվան հիմնադրամը բավականին դինամիկ է և համագործակցում է բազմաթիվ կազմակերպությունների հետ տարբեր երկրներից, ինչպես Ֆրանսիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը և Դանիան։ Եթե ցանկանում եք նվիրաբերել, այցելեք Բոդուին թագավորի անվան հիմնադրամի կայք և նվիրաբերեք օնլայն կամ կատարեք բանկային փոխանցում հետևյալ տվյալներով`Koning Boudewijn Stichting - Fondation Roi Baudouin
Կարդալ ավելին
Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին և մնացե՛ք կապի մեջԱջակցեք մեր առաքելությանը` անտառապատել Հայաստանը և ներդրումներ կատարել ավելի լավ ապագայի համար:
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved