Մարտի 21-ին նշվում է անտառների համաշխարհային օրը։ Այն առիթ է՝ մտածելու մեր կյանքում և բիզնեսում անտառների կարևորագույն դերի մասին։ Այս առիթով՝ Երևանում մենք յուրահատուկ համաժողով և տպավորիչ բացօթյա ցուցահանդես կազմակերպեցինք։
«Անտառների էկոհամակարգային ծառայությունները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» խորագրով համաժողովի մասնակիցներին հյուրընկալեց Երևանի Մարիոթ հյուրանոցը։ Միջոցառմանը ներկա էին մի շարք բանախոսներ, այդ թվում՝ մեր հիմնադիր Անդրե Գումուշճեանը, ով խոսեց բիզնեսի դերի մասին շրջակա միջավայրի համար, WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, ով խոսեց ավելի շատ հողեր որպես վայրի արգելոցներ նշանակելու և պաշտպանելու կարևորության մասին և Մարկոս Լոպես Էրսիլան՝ Life Terra-ի (Իսպանիա) ծրագրերի ղեկավարը, ով խոսեց բնության և կենսաբազմազանության համար կատարվող ներդրումների դիմաց կրեդիտների ձեռքբերման հնարավորության մասին։ Նրանց ելույթներն ի ցույց դրեցին այն ծառայությունները, որ անտառները մատուցում են բիզնեսներին՝ առանձնացնելով անտառների պահպանման կարևորությունը բիզնեսի երկարաժամկետ աճի համար։
Ելույթներից հետո տեղի ունեցավ հետաքրքիր պանելային քննարկում, որը վարում էր մեր փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը: Պանելային քննարկմանը մասնակցում էին DataArt, Vega, IDBank և EasyPay ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին անտառների պահպանությունը կորպորատիվ ռազմավարությունում ինտեգրելու իրենց փորձն ու հեռանկարները: Շնորհակալություն ենք հայտնում «Մարիոթ Արմենիա»-ին միջոցառումների սրահը տրամադրելու համար։
Ժամը 15:00-ին տեղի ունեցավ «Մենք ենք մեր անտառները» բացօթյա ցուցահանդեսի բացումը։ Այն մեր, Էյ-Թի-Փի հիմնադրամի և WWF Հայաստանի նախաձեռնությունն է, որի համադրումն իրականացրել է ԱՀԱ Կոլեկտիվը։ Ցուցահանդեսին նաև աջակցել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC): Ցուցահանդեսը հարթակ ծառայեց անտառների պահպանման կարևորության մասին իրազեկվածության բարձրացման համար: Ի թիվս այլ պաշտոնատար անձանց՝ բացման արարողությանը ներկա էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և դեսպանատների ղեկավարներ։
Ի սրտե շնորհակալությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, աջակիցներին և գործընկերներին, ովքեր միացան մեզ Անտառների միջազգային օրը նշելու համար: Միասին մենք վերահաստատում ենք մեր թանկարժեք անտառները պաշտպանելու մեր հանձնառությունը՝ ճանաչելով դրանք որպես ապագայի կառուցման համար էական գործոն: