logo
2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՆՏԱՌՏՆԿՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է
2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՆՏԱՌՏՆԿՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է

Լոռիում արդեն սկսվել է աշնանային անտառատնկումը․ մենք շարունակում ենք մեր ջանքերը մարդկանց գործունեության կամ բնական աղետների հետևանքով վնասված տարածքների վերականգնման ուղղությամբ: Այս տարի մենք շարունակում ենք տնկել Ուրասարում և սկսում ենք տնկել Լեռնաջուրում, որտեղ հարևան բնակավայրերից ավելի քան 240 աշխատողների օգնությամբ կտնկենք բազմատեսակ ծառեր և թփեր:

2023 թվականի աշնանային անտառվերականգնում 1

Ինչպե՞ս է այն ընթանում

Տնկման սեզոնը սկսեցինք հոկտեմբերի 13-ին փակ արմատներով տնկիներով, որոնք աճեցրել ենք Վանաձորում գտնվող “Գարի և Լինդա Ասսարյան” ջերմոցում: Այս սածիլները աճեցվում և տնկվում են հատուկ տարաներով, ինչը նշանակում է, որ դրանց արմատները չեն վնասվում տնկման ժամանակ: Այս մեթոդը պահանջում է ավելի շատ ռեսուրսներ, բայց նաև օգնում է բարձրացնել ծառերի կպչողականությունը:

Փակ արմատային համակարգով տնկման մեծագույն առավելություններից է այն, որ կարող ենք սկսել ավելի վաղ տնկել՝ դրանով իսկ ավելացնելով մեր տնկման ծավալները:

2023 թվականի աշնանային անտառվերականգնում 2

Ինչպե՞ս է առաջընթացը

Լեռնաջուրում տնկում ենք կեչիներ, որոնք լավ են համապատասխանում տեղի կլիմայական և հողային պայմաններին։ Պատահական չէ, որ հարևան տարածքում կեչու անտառ կա։ Կեչիները կարող են աճել տարբեր տեսակի հողերում. Դրանք հայտնի են նաև իրենց գեղեցիկ կեղևով և գրավիչ տերևներով, որոնք աշնանը դեղնում են։ Աշխատանքները Ուրասարում կսկսվեն մի քանի օրից, և մեր թիմը այնուհետև կբաժանվի երկու մասի՝ կաղնի, թխկի, սոճի, վայրի տանձի, խնձորենի և թփեր բաց արմատային համակարգով տնկելու համար:

Աշխատանքի տրամադրում համայնքի բնակիչներին

2023 թվականի աշնանային անտառվերականգնում 3

10 տարբեր գյուղերից և քաղաքներից 240 աշխատող, այդ թվում՝ ծառ տնկողներ, բրիգադիրներ և վարորդներ, միացել են այս տարվա անտառապատման աշխատանքներին: Նոր աշխատողները վերապատրաստվում են, և բոլորն աշխատում են մեր թիմի հսկողության ներքո՝ ապահովելու, որ տնկումը ճիշտ կատարվի: Նրանցից ոմանք արդեն 6-րդ անգամ են տնկում մեզ հետ։ Այս տարի առաջին անգամ մեր թիմին են միացել նաև Արցախից տեղահանվախ մեր հայրենակիցներ, և մեզ համար մեծ հպարտություն է նրանց նույնպես այսպիսի իմաստալից ու կարևոր աշխատանք առաջարկելը։

Հաջո՞րդը…

Անտառտնկման ծրագիրը ոչ միայն կարևոր է կլիմայի փոփոխության դեմ պայքարելու և մեր բնական ռեսուրսները պահպանելու համար։ Ծառեր և թփեր տնկելով՝ մենք կարող ենք նվազեցնել ածխաթթու գազի քանակը մթնոլորտում, կանխել հողի էրոզիան և ապահովել վայրի բնության կենսամիջավայր: Մենք շարունակելու ենք անտառատնկման մեր ջանքերը գալիք տարիներին:

Մենք բոլորս պետք է վերադարձնենք մայր բնությանը, և Իմ անտառ Հայաստանը կատարում է ծանր աշխատանքը տեղում: Նվիրատվությունը հեշտ մասն է, բայց կարևոր է մեր աշխատանքը հնարավոր դարձնելու համար: Խնդրում ենք մաս կազմել կյանքին ուղղված այս ծրագրի՝ դառնալով դոնոր արդեն այսօր և ամեն ամիս ֆինանսավորելով նոր ծառեր:

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved