logo
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է․ ՏՆԿԵԼ ԵՆՔ 114,574 ԾԱՌ
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է․ ՏՆԿԵԼ ԵՆՔ 114,574 ԾԱՌ
Ուրախ ենք տեղեկացնել մեր գարնանային ծառատունկի արդյունքները․ 114,574 ծառ տնկվել է Ջրաշենի և Լեռնաջուրի մեր անտառապատման տարածքներում:
Դրանից 102,842-ը տնկվել է Ջրաշեն I-ում, որտեղ 2021 թվականին իրաանացրել էինք մեր առաջին խոշոր անտառապատման աշխատանքները: Այս տարածքը ամենահարմարը չէ անտառապատման աշխատանքների համար և սածիլների մի մասը չի ընտելացել հողին։
Վերատնկման հիմնական նպատակն էր լրացնել և փոխարինել չկպած ծառերը. մեր նպատակը ոչ թե ծառատունկն է, այլ անտառ ստեղծելը։ Այդ պատճառով մենք կատարում ենք անընդհատ մոնիթորինգ, խնամք ու վերատնկում ենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, որպեսզի անտառը կազմավորվի։
գարնանային ծառատունկ  2024
Մյուս տարածքը, որտեղ այս գարնանը կատարել ենք ծառատունկ, Լեռնաջուր III-ն էր․ 10 հա նոր տարածքում տեղադրեցինք ցանկապատ և տնկեցինք 11,732 ծառ։
Այս գարնանը տնկել ենք ավելի քիչ, քան անցյալ տարի, քանի որ ձմեռը երկար էր բայց ինչպես նաև 2024 թվականին նախատեսված մեծ պրոյեկտի չեղարկման պատճառով։
Այդուհանդերձ, 120 մարդ մասնակցեց ծառատնկմանը և աշխատեց այս 2 շաբաթվա ընթացքում։
Սա կարևոր եկամտի աղբյուր է հեռավոր համայնքներում ապրող ընտանիքների համար, քանի որ աշխատատեղերը սակավ են։

 Ավելի քան երբևէ ձեր աջակցությունը կարևոր է, որ այս ցուցանիշներն աճեն։ Մենք բոլորս պիտի միանանք, որպեսզի համատեղ ջանքերով մեր հաջորդ սերունդերին թողնենք հայրենիք, որտեղ ապրելը հնարավոր կլինի։


Խնդրում ենք նվիրաբերել և օգնել մեզ իրականացնել այս առաքելությունը։

Շնորհակալ ենք աջակցության և նվիրումի համար։
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved