logo
2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ՏՆԿՎԵԼ Է 583,513 ԾԱՌ. ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ՏՆԿՎԵԼ Է 583,513 ԾԱՌ. ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

Երբ վերջին աշնանային տերևն ավարտում է իր վայրէջքը, մենք հասնում ենք մեր անհավատալի ճամփորդության վերջին, որը սկսել էինք 2023 թվականի աշնանային անտառտնկման սեզոնի ժամանակ:

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ՏՆԿՎԵԼ Է 583,513 ԾԱՌ MFA 1Մեր թիմի առաքելությունն էր Հայաստանի սրտում գտնվող ամայի լեռները վերածել կենսաբազմազանության փարթամ գոտիների: Ուրախ ենք ձեզ հետ կիսվել այս աշնան տնկման սեզոնի հիանալի արդյունքներով:

Հոկտեմբերի 13-ին աշխատանքը սկսվեց Լեռնաջուրում, որտեղ նախ տնկեցինք 81.606 փակ արմատային համակարգով կեչիներ, իսկ հետո՝ տարբեր ծառատեսակների 381.554 բաց արմատներով տնկիներ։ Միևնույն ժամանակ ևս 5 թիմ աշխատում էր Ուրասարում, որտեղ տնկեց 120.353 ծառ։ Այս աշնանը տնկված ծառերի և թփերի ընդհանուր թիվը 583 531 է, ինչը ռեկորդային է մեր կազմակերպության համար:

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ՏՆԿՎԵԼ Է 583,513 ԾԱՌ MFA  2

Սա բազմաթիվ առումներով կազմակերպչական մարտահրավեր էր, քանի որ օրական մինչև 37,000 բույս պետք է փորվեր տնկարանից, ստուգվեր, հաշվվեր և փաթաթվեր՝ տնկադաշտ տեղափոխվելու համար, բայց մենք ուրախ ենք ասել, որ ամեն ինչ հարթ ընթացավ:

Մեր նվիրված թիմը՝ բաղկացած 200 տնկողներից, 20 բրիգադիրներից, 35 տնկարանային բանվորներից, 20 վարորդներից, դաշտային համակարգողներից և ղեկավարներից՝ լի ոգևորությամբ և շրջակա միջավայրը բարելավելու միասնական հանձնառությամբ, կատարեց ցնցող աշխատանք: Այդ ընթացքում միայն մի օր անձրև եկավ․ այսպիսով մեզ մեծապես օգնեց նաև եղանակը, որը թույլ տվեց անդադար աշխատել մինչև նոյեմբերի 12-ը: Դժվարությունը պատկերացնելու համար պետք է հիշել, որ մենք տնկում ենք մինչև 2300 մ բարձրության լեռնային վայրերում՝ թեք լանջերին:

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ՏՆԿՎԵԼ Է 583,513 ԾԱՌ MFA  3

Ընդհանուր առմամբ տնկել ենք 14 տարբեր տեսակի ծառեր․ 30% կովկասյան կաղնի, 22% վայրի տանձենի, 14% սոճի, 14% կեչի, 8% վայրի խնձորենի և 12% այլ տեսակի ծառեր՝ ներառյալ թփեր։

2023 թվականին տնկված ծառերի ընդհանուր թիվը 910,303 է։ Այս ձեռքբերումը պարզապես թիվ չէ. սա ավելի կանաչ, ավելի կենսունակ Հայաստանի մեր ընդհանուր տեսլականի իրականացման սկիզբն է: Սա հարգանքի տուրք է այն անհամար ձեռքերին, որոնք անխոնջ աշխատել են այս տնկիների հետ: Յուրաքանչյուր տնկված ծառի շնորհիվ մենք ոչ միայն նպաստել ենք բնական լանդշաֆտների վերականգնմանը, այլև ստեղծել ենք կայուն ժառանգություն, որը կապրի հարյուրավոր տարիներ: Կարևոր է նշել, որ այս տարի անտառտնկման համար մեզ օգնեցին նաև 279 կամավորներ։

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ՏՆԿՎԵԼ Է 583,513 ԾԱՌ MFA  4

 Լեռնաջուրի տարածքը հարում է բնական կեչու անտառին։ Այնտեղ, ի թիվս այլ ծառատեսակների, մենք տնկել ենք ավելի քան 80,000 կեչի, որոնց սերմերը անցյալ տարի հավաքել էինք այդ նույն անտառից: Նոր անտառը մի օր կդառնա բնական անտառի շարունակությունը և կուժեղացնի տեղական անտառային էկոհամակարգը։

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ՏՆԿՎԵԼ Է 583,513 ԾԱՌ MFA  5

Ինչ վերաբերում է Ուրասարին, ապա տարածքն ունի բնականորեն վերականգնվող սոճու, կաղնու, թխկու և բոխի անտառների հատվածներ, և մեր աշխատանքը կնպաստի հարուստ էկոհամակարգի արագացված վերածնմանը, որը տասնամյակներ շարունակ ծառայելու է համայնքին:

2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԸ ՏՆԿՎԵԼ Է 583,513 ԾԱՌ MFA  6

Հրաժեշտ տալով աշնան սեզոնին՝ մեր սրտագին շնորհակալությունն ենք հայտնում ձեզանից յուրաքանչյուրին, ով իր դերն է ունեցել այս հաջողությանը հասնելու գործում: Մեր մոլորակի հանդեպ ձեր նվիրվածությունն ու սերն են այս անհավատալի ձեռքբերումների շարժիչ ուժերը:

Նայելով առաջ՝ եկեք շարունակենք խնամել մեր ցանած սերմերը, ինչպես հողում, այնպես էլ մեր սրտերում: Միասին մենք ուրախությամբ կտեսնենք, թե ինչպես են մեր անտառները փարթամանում, դառնում վայրի բնության մի մասը՝ մաքրելով մեր շնչած օդը և աջակցելով համայնքներին բազմաթիվ ձևերով:

 

Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved