Հիմնադրամը ստեղծվել է Բելգիայի թագավոր Բոդուինի կողմից 1976 թվականին՝ աջակցելու համար բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների՝ տարբեր ոլորտներում։ Տարիների ընթացքում տարբեր բարեգործական կազմակերպություններ միացել են՝ դառնալով գործընկերներ։ Ամենամեծ առավելությունն այն է, որ դոնորները կարող են ստանալ հարկային արտոնություններ իրենց նվիրատվությունների մասով։
Եթե ցանկանում եք նվիրաբերել, այցելեք Բոդուին թագավորի անվան հիմնադրամի կայք և նվիրաբերեք օնլայն կամ կատարեք բանկային փոխանցում հետևյալ տվյալներով`
Koning Boudewijn Stichting - Fondation Roi Baudouin. IBAN: BE10.0000.0000.0404, structural reference: +++623/3888/10061+++
Բոդուին թագավորի անվան հիմնադրամը նաև համագործակցում է այլ երկրների կազմակերպությունների հետ։ Իմ Անտառ Հայաստանը այսպիսով դարձել է նաև Միրիադ Ավստրալիայի գործընկերը՝ ստանալով հարկային արտոնություններ Ավստրալիայից կատարվող նվիրատվությունների համար։
Ո՞րքան է անհրաժեշտ նվիրաբերել։ Մենք բոլորս արտանետում ենք ածխաթթու գազ, և որպես կանոն, կախված մեր սպառումից և ապրելակերպից, մեզանից յուրաքանչյուրի պարտքն է տնկել տարեկան 100-500 ծառ՝ փոխհատուցելու օդի աղտոտվածության համար։ Դուք կարող եք նվիրատվություն կատարել մեկ անգամ կամ ամսական։ Հարկային արտոնությամբ նվիրաբերությունների շնորհիվ կարող եք ավելի առատաձեռն լինել՝ հանուն մեր մոլորակի։
Օգտվեք այս բացառիկ հնարավորությունից և արդեն այսօր կատարեք հարկային արտոնությամբ նվիրատվություններ՝ ծառեր տնկելու և անտառային ծածկույթն ավելացնելու համար։