logo
2023-Ի ՍԵՐՄԵՐԻ ՍԵԶՈՆՆ Է․ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ
2023-Ի ՍԵՐՄԵՐԻ ՍԵԶՈՆՆ Է․ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆՔ  ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ


Գիտեի՞ք, որ սեպտեմբերը Հայաստանի բնության համար կարևոր սեզոնի սկիզբն է: Սերմերի սեզոնն է: Սեպտեմբերին մեր թիմը ձեռնամուխ է լինում Հայաստանի անտառներից տարբեր ծառերի սերմերը հավաքելու գործին:


Մեր աշխատողները քրտնաջան աշխատել են՝ անտառներից հավաքելով կաղնու, հաճարի, թխկի, կեչու, վայրի տանձի, խնձորենու սերմեր։ Երբ մեզ ավելի շատ սերմացու է անհրաժեշտ լինում, մենք դրանք գնում ենք գյուղացիներից:Բայց աշխատանքը դրանով չի ավարտվում: Սերմերը հավաքելուց հետո սկսում ենք սերմերի մշակման փուլը: Մեր թիմը մեծ խնամքով մաքրում է, չորացնում և տեսակավորում սերմերը, որպեսզի համոզվի, որ դրանք պատրաստ են ցանքսին մեր կազմակերպության երկու տնկարաններում և ջերմոցում:



Մենք հպարտ ենք մեր աշխատանքով, քանի որ մեր հավաքած ու մշակած յուրաքանչյուր սերմ նոր կյանքի ու նոր անտառի սկիզբ է։ Մենք հավատում ենք, որ մեր աշխատանքը իրական փոփոխություն է բերում մոլորակի ու Հայաստանի համար: Մինչ հոգում ենք շրջակա միջա վայրի մասին՝ մեր աշխատանքի սոցիալական ազդեցությունը նույնքան կարևոր է, քանի որ յուրաքանչյուր փուլում ստեղծվում են աշխատանքի հնարավորություններ՝ հատկապես գյուղական համայնքներում։ 


Մենք շարունակելու ենք շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը՝ տնկելով ավելի շատ անտառներ և պահպանելով առկա անտառները:


Շնորհակալ ենք մեր աշխատանքի նկատմամբ ձեր հետաքրքրության համար: Միասին մենք կարող ենք աշխարհը դարձնել ավելի լավ վայր գալիք սերունդների համար։


Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved