Կիրակի օրը՝ հունիսի 16-ին, մենք իրականացրեցինք առաջին Սիդնեյ-Գուգարք զուգահեռ միջոցառումը, որի նպատակն էր աջակցել Հայաստանի անտառվերականգնմանը։ Դրամահավաքը, որը տեղի ունեցավ Սիդնեյում գտնվող Լուլու բարում և Գուգարքի մեր տնկարանում, հյուրընկալեց երկու երկրներում գտնվող ավստրալահայերի կողմից, ովքեր թեպետ բաժանված օվկիանոսով, բայց միավորված են հանուն Հայաստանի անտառների ապագայի։
Անվանական անտառի շեմը 20,000 ծառ է և հենց այդքան էր մեր օրվա նպատակը։ Շատ ոգևորված ենք այս նպատակը զգալի տարբերությամբ գերազանցելու համար։ Խոստացված ծառերը կտնկվեն այս աշնանը Լեռնաջուր անտառապատման տարածքում՝ ավստրալա-հայկական անտառում։Գուգարքում ներկա ավստրալահայերից մի քանիսը եկել էին իրենց երեխաների հետ, սա հիանալի հնարավորություն էր փոքրիկների համար սովորելու (իրենց ծնողների հետ միասին), թե ինչպես են սերմերից ծառեր աճեցնում։ Նրանք ինքնուրույն սերմեր ցանեցին և ջրեցին տնկարանի մեր ծառերից մի քանիսը։
Լեռնաջուրի ավստրալա-հայկական անտառը կզբաղեցնի 6 հեկտար ընդհանուր մակերես։ Այս նախաձեռնությունը նաև կստեղծի ավելի քան 20 աշխատատեղ մարզում՝հետագայում նպաստելով տեղական տնտեսությանը և համայնքներին։ Դեռ ուշ չէ միանալ նրանց համար, ովքեր ցանկանում են միասնական ուժերով մեծացնել անտառային ծածկույթը։ Ավելի մեծ անտառները ավելի մեծ դրական բնապահպանական ազդեցություն են ունենում։ Ձեր աջակցությունը զգալի փոփոխությունների կբերի։ Կատարեք հարկային արտոնությամբ նվիրատվություններ աշխարհի ցանկացած կետից՝ այցելելով մեր նվիրաբերել էջը և ընտրելով Ձեզ հարմար երկիրը։
Մեր սրտագին երախտագիտությունն ենք հայտնում Գարրի Սիմոնյանին այս յուրահատուկ միջոցառումը Լուլու բարում կազմակերպելու համար, ինչպես նաև Լալա Գարաբեդյանին և Ռուփինա Սիմոնյանին այս զուգահեռ միջոցառմանը իրենց տրամադրած ջանքերի համար։ Նրանք այս միջոցառման հաջողության բանալին էին։

