Ուրախ ենք տեղեկացնել, որ նոյեմբերի 20-ին ավարտեցինք աշնանային տնկումները, և ընդհանուր տնկեցինք տպավորիչ 419,084 ծառ։ Մենք հատկապես ուրախ ենք այս արդյունքի համար, քանի որ այդ թվի շնորհիվ անցել ենք մեր հիմնադրումից ի վեր տնկված 3,000,000 ծառի սահմանը։
Այս տարվա նորույթն ու դժվարությունն այն էր, որ ծառատունկը իրականացվեց չորս տարբեր վայրերում՝ երեք տարբեր մարզում։
- Առաջինը սկսեցինք Ծաղկունքից (Գեղարքունիք), որտեղ տնկեցինք Բելգիա–Հայաստան անտառը և Մանտաշյանց գործարար ակումբի անտառը՝ 54,069 ծառ (բացի գարնանը տնկած 23,600–ից)։
- Այնուհետև շարունակեցինք Լեռնաջուր 4–ում (Լոռի), որտեղ տնկեցինք 151,063 ծառ, որոնք մասամբ ֆինանսավորվել են Շվեյցարական զարգացման գործակցությամբ (FORACCA նախագծի շրջանակում), ինչպես նաև Լեյա Շչելդերուպի և Էգուիզ Կիրոկյանի ընտանիքների և ընկերների կողմից՝ հիշատակի անտառի համար։
- Միաժամանակ շարունակեցինք տնկումները Լեռնաջուր 5–ում, որտեղ տնկեցինք 133,721 ծառ Հայաստանի բանկերի միության և այլ բարերարների համար։
- Վերջին տարածքը Դզորաշենն էր (Շիրակ), որտեղ երեք թիմ տնկեց 80,231 ծառ՝ Շառլ Ազնավուրի անտառի, Սիմֆոնիկ անտառի, Art-Biopharma–ի և այլ բարերարների համար։

Ընդհանուր առմամբ այս աշնանը տնկեցինք 135 հա, և այսպիսով մեր ստեղծած նոր անտառների ընդհանուր տարածքը հասավ 960 հա–ի՝ սկսած մեր առաջին տնկումից 2020 թվականին։
Շատ հաջող եղավ նաև եղանակը։ Սկսեցինք հոկտեմբերի 22–ին և կարողացանք տնկել անընդմեջ՝ ընդամենը երկու օր ընդհատում ունենալով անձրևի պատճառով, երբ լեռնային ճանապարհները դառնում էին վտանգավոր։
Մեծ գոհունակությամբ ենք նշում նաև մեր 120 տնկողներին և 12 բրիգադիրներին, ովքեր բարձր մոտիվացված էին։ Նրանք աշխատեցին ուշադիր, արդյունավետ, և աշխատանքը կատարված էր գերազանց որակով։ Սա մեզ շատ լավ արդյունքներ կտա հաջորդ տարի։ Նրանք անչափ շնորհակալ են այս հնարավորության համար, ինչպես նաև այն դրական պայմանների համար, որ մենք ստեղծում ենք իրենց տարածաշրջանում։ Նրանք շարունակ շնորhակալում են մեզ, սակայն մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեզ՝ մեր բարերարներին, որ հնարավորություն եք տալիս իրականացնել այս հրաշալի գործը։
Այս աշուն մենք հյուրընկալեցինք մի շարք ընկերությունների կամավորների թիմ կազմելու գործունեության շրջանակում՝ Synopsys, ACBA Bank, Nvidia, Ardshinbank, Birthright Armenia և Mантաշյանց բիզնես ակումբ։ Նրանցից՝ 210 հոգի տնկեցին 900 ծառ, իսկ Synopsys–ի 80 աշխատակից հավաքեցին սերմեր։
Շնորհակալ ենք ձեր աջակցության համար։ Մեր աշխատողները և գյուղական համայնքներում ապրող մարդիկ անկեղծորեն գնահատում են ձեր օգնությունը։ Եթե դեռ չեք արել, խնդրում ենք դառնալ ամսական նվիրատու․ դա կապահովի կայուն եկամուտ նրանց համար և ավելի առողջ միջավայր՝ մեզ բոլորիս։