logo
ԵՐԿՈՒ ՄԵՏՐ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԾ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԾԱՌԵՐԸ
ԵՐԿՈՒ ՄԵՏՐ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԾ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԾԱՌԵՐԸ
Մեծ գոհունակությամբ հայտարարում ենք, որ մեր տնկած առաջին ծառերը հասել են երկու մետր բարձրության։

«Շիրակամուտի անտառապատման տարածքում այս տարվա հունիսի սկզբին կատարած հերթական մոնիթորինգի ժամանակ ես մեծապես զարմացա՝ հայտնաբերելով մոտ 5 հա տարածք, որտեղ 2021թ. գարնանը տնկած ծառերը հասել էին երկու մետրի։ Խոսքը վայրի տանձենիների մասին է։ Կարևոր է հիշեցնել, որ մենք լեռներում ծառերը չենք ոռոգում, ուստի այս արդյունքն իսկապես բացառիկ է։» - կիսվում է տպավորություններով մեր հիմնադիր Անտրէ Գումուշճեանը։

Կարելի է նույնիսկ ասել, որ այս արդյունքն արտասովոր է։ Անտառի կայացման համար պահանջվում է անհավատալիորեն երկար ժամանակահատված, ինչը մենք՝ մարդիկս, դժվարությամբ ենք ընկալում։ Սովորաբար ծառերը երկու մետրի են հասնում 6-8 տարում, իսկ կաղնիների դեպքում՝ անգամ 10-15 տարում։

Պետք է գիտակցենք, որ անտառ ստեղծելը շատ դանդաղ գործընթաց է։ Անտառը միայն 10-20 տարի անց է սկսում հեռվից տեսանելի դառնալ, իսկ լիարժեք երիտասարդ անտառ կարող է համարվել ոչ շուտ, քան 30, իսկ շատ դեպքերում՝ միայն 50 տարի անց։ Սակայն առողջ անտառը կարող է հարատևել հարյուր հազարավոր տարիներ։ 

Դարձիր այս աճի մի մասը։
Քո աջակցությունը այսօր կօգնի փոքրիկ տնկիներին վերածվել շենացած անտառների, որոնք կապահովեն սերունդների ապագան։
Նվիրաբերիր հիմա։
tree
Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն