logo
Նորին Մեծություն Թագուհի Մաթիլդան մասնակցում է Բելգիա-հայկական անտառի հիմնարկեքին
Նորին Մեծություն Թագուհի Մաթիլդան մասնակցում է Բելգիա-հայկական անտառի հիմնարկեքին
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության համար մեծ պատիվ էր հոկտեմբերի 15-ին հյուրընկալել Նորին Մեծություն Բելգիայի Թագուհի Մաթիլդային՝ Գեղարքունիքի մարզի Ծաղկունքում կայացած Բելգիա-հայկական անտառի պաշտոնական հիմնարկեքի արարողության առթիվ։ Թագուհի Մաթիլդան Հայաստանում էր՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։

Մեր ողջ թիմը, ինչպես նաև ծառատունկին մասնակցող չորս բրիգադները վաղ առավոտից անտառտնկման տարածքում էին։ Եղանակն օգնեց մեզ՝ ամբողջ օրն արևոտ էր ու ոչ մի ամպ երկնքում։ Անտառի ցուցատախտակի բացումից հետո Թագուհի Մաթիլդան խորհրդանշական ծառ տնկեց՝ ի նշան Բելգիայի և Հայաստանի միջև բարեկամության։
Queen
Նորաստեղծ այս անտառը բաղկացած է 60,000 ծառից, ընդգրկում է 20 հեկտար տարածք և ստեղծվել է բելգիացի և հայ անհատների ու կազմակերպությունների նվիրատվությունների շնորհիվ՝ տնկվելով տեղի աշխատողների կողմից 2025 թվականին։
Queen2
«Մեզ համար մեծագույն պատիվ է, որ Նորին Մեծություն Թագուհի Մաթիլդան մասնակցում է այս երիտասարդ անտառի հիմնարկեքին՝ ընդգծելով անտառների կենսական կարևորությունը», — նշեց «Իմ անտառ Հայաստան»-ի հիմնադիր Անդրե Գումուշճեանը։

«Անտառները մեր մոլորակի վրա կյանքի աղբյուրն են։ Անտառվերականգնումը պահանջում է ժամանակ, համբերություն, հետևողականություն և կենսաբազմազանության հանդեպ հարգանք, և մենք լիովին նվիրված ենք այս երկարաժամկետ առաքելությանը»։

Թագուհի Մաթիլդան շրջեց տարածքում՝ անձամբ տեսնելու երիտասարդ ծառերը, զրուցեց մեր թիմի անդամների և ծառատունկի մասնակիցների հետ։ Խիստ ոգեշնչող էր տեսնել, թե որքան ուշադիր էր նա մանրուքների հանդեպ և որքան լավ էր հասկանում անտառվերականգնման առաջ ծառացող մեծ մարտահրավերները։
Queen3
Միացեք Թագուհի Մաթիլդային՝ տնկելով ծառեր և ստեղծելով անտառներ՝ հանուն մեր մոլորակի վրա կյանքի պահպանման։ Տնկեք ծառեր ամեն ամիս։
Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն