Չնայած մենք պատրաստ էինք դեռ ապրիլի սկզբից՝ գրեթե մշտական անձրևների պատճառով ստիպված էինք սպասել և գարնանային տնկումները սկսել միայն ապրիլի 22-ին։ Սա նույն օրն է, ինչ նախորդ տարի, ինչի արդյունքում երկրորդ տարին անընդմեջ մենք սկսում ենք բավական ուշ։ Իրականում, երկու օր անց նոր անձրևային փուլ սկսվեց, որը վերածվեց ձյան այն բարձրադիր գոտիներում, որտեղ մենք տնկում ենք ծառերը, ինչի պատճառով ստիպված եղանք ևս երկու օր սպասել, մինչև ձյունը հալվի, և կարողանանք շարունակել աշխատանքը։
Մեր առաջին տնկման աշխատանքը իրականում վերատունկ է։ Մենք սկսել ենք երկրորդ վերատունկը Ջրաշեն 1-ում՝ մեր առաջին տարածքում, որտեղ սռաջին աշխատանքներն արել ենք 2021 թվականին։ Ջրաշենը դժվար տարածք է․ ամռանը կիզիչ արևը և երբեմն ուժեղ քամիները դժվարացնում են ծառերի աճը։ 2024 թվականին մենք այդ տարածքում վերատնկել ենք 102,000 ծառ, և ավելի խիստ չափանիշների շնորհիվ, որոնք պահանջում էին ավելի խորը և լայն փոսեր փորել, հաջողության մակարդակը հասավ 90%-ի։ Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք այդ տարածքում տնկել ևս 40,000 տնկի՝ հնարավորինս խիտ անտառ ստանալու համար։
Բնության զարթոնքի սեզոն
Գարունը անտառապատման ամենակարևոր ժամանակաշրջաններից է։ Հենց այս շրջանում է, որ հնարավոր է հաջողությամբ տնկել սոճիներ։ Տնկիների բնույթի պատճառով դրանք շատ ուշ են մտնում ձմեռային քնի փուլ, ինչը դրանք դարձնում է ոչ պիտանի աշնանային տնկման համար։ Հողի բարենպաստ խոնավությունը և չափավոր ջերմաստիճանը գարնանը ստեղծում են կատարյալ պայմաններ, որպեսզի երիտասարդ սոճիները ձևավորեն ամուր արմատային համակարգ։
Առաջիկա շաբաթների ընթացքում մենք հույս ունենք տնկել մոտավորապես 200,000 ծառ՝ 75 հեկտար տարածքում։ Շուտով կշարունակենք մեր անտառապատման աշխատանքները Լեռնաջուր 5-ում և Ձորաշենում։ Հուսանք, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում անձրև չի լինի, որպեսզի աշխատողները կարողանան անխափան շարունակել աշխատանքը։

Համայնքը՝ կենտրոնում
Ինչպես միշտ, մեր աշխատանքը խորապես կապված է համայնքային ներգրավվածության հետ։ Այս պահին երկու համայնքներից մոտ 40 բնակիչ զբաղված են աշխատանքներով, իսկ շուտով արդեն 9 համայնքից մոտ 120 աշխատող ակտիվորեն կմասնակցեն տնկման աշխատանքներին՝ ստանալով ինչպես աշխատանքային հնարավորություններ, այնպես էլ պատասխանատվության և հոգատարության զգացում իրենց բնական միջավայրի նկատմամբ։
Նայելով առաջ
2026թ. գարունը մեր 12-րդ տնկման սեզոնն է և ևս մեկ քայլ է դեպի այն ճանապարհը, որով բարելավում ենք մեզ կենսատու միջավայրը։
Միացե՛ք մեզ այս ազդեցությունը հնարավոր դարձնելու գործում։ Ձեր աջակցությունը օգնում է տնկել ծառեր, վերականգնել էկոհամակարգերը և ստեղծել երկարաժամկետ փոփոխություններ երկրի տարբեր համայնքներում։ [Նվիրաբերեք այսօր] և դարձեք այս գարնան տնկման սեզոնի մի մասը։ Ձեր նվիրատվությունն անմիջապես ուղղվում է ծառատնկմանը։