Ուրախ ենք հայտարարել, որ ստորագրել ենք հնգամյա գործառնական գործընկերության համաձայնագիր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի (ԲԾԻԳ) հետ։
«Հայաստանում կանաչ վերականգնման խթանում․ անտառային ենթակառուցվածքների զարգացում և կայուն աշխատատեղերի ստեղծում գյուղական համայնքների համար» նախագիծը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից։ Այս ծրագրի շրջանակում մենք Շիրակի մարզում կիրականացնենք թե՛ անտառվերականգնման, թե՛ ագրոանտառային պիլոտային համակարգերի ստեղծման աշխատանքներ։
Առաջիկա չորս տարիների ընթացքում համայնքային հողերում կստեղծենք 500 հա անտառ՝ տնկումից հետո իրականացնելով խնամք և վերատունկ։ Ինչպես միշտ, սա մեր աշխատանքի կարևոր մասն է՝ ապահովելու բարձր կենսունակություն և երկարաժամկետ արդյունքներ։ Նախատեսվում է տնկումները սկսել 2026 թվականի աշնանը։
Ծրագիրը ներառում է նաև ագրոանտառային բաղադրիչ։ Մենք իրականացնելու ենք պիլոտային նախագծեր ընտրված համայնքներում՝ ներդնելով այնպիսի համակարգեր, ինչպիսիք են քամապաշտպան շերտերը, տարբեր տեսակների մշակաբույսերի համադրված աճեցումը և սիլվոպաստորալ (անտառ-արոտավայրային) համակարգերը։ Սրանք գործնական լուծումներ են, որոնք կարող են բարելավել մշակովի հողատարածքների որակը, արոտավայրերը և արածեցման մեթոդները՝ միաժամանակ բարձրացնելով հողի ընդհանուր արտադրողականությունը։
Սա հատկապես կարևոր է այն տարածքներում, որտեղ արոտավայրերը գերշահագործված են, և կենդանիները հաճախ մտնում են անտառային տարածքներ։ Արածեցման ավելի լավ կառավարման և հարմարեցված համակարգերի միջոցով հնարավոր է բարելավել արոտավայրերի որակը և նվազեցնել ճնշումը մոտակա անտառների վրա։
Մենք հատկապես ուրախ ենք մասնակցել այս կարևոր նախագծին, քանի որ այն հաստատում է մեր դերը որպես անտառվերականգնման խոշոր դերակատար, որն այժմ աշխատում է պետական կառույցների հետ՝ անտառածածկը ավելացնելու նպատակով։