«Իմ անտառ Հայաստան»-ը հասել է պատմական կարևոր մի հանգրվանի՝ մեր հիմնադրումից ի վեր տնկել ենք ավելի քան 3,000,000 ծառ։
Այս ձեռքբերումը հինգ տարվա շարունակական աշխատանքի արդյունք է՝ վերականգնելով դեգրադացված հողերը, աջակցելով կենսաբազմազանության պահպանմանը և ստեղծելով կայուն աշխատատեղեր գյուղական համայնքներում։
Այն, ինչ սկսվեց 2020 թվականին մեկ տնկադաշտում, այսօր վերածվել է լայնածավալ նախաձեռնության՝ ընդգրկելով մի քանի մարզ և 960 հեկտար նոր անտառ։ Տնկված յուրաքանչյուր ծառ երկարաժամկետ տեսլականի մի մասն է. վերականգնել Հայաստանի անտառածածկույթը` հենվելով գիտական մեթոդների, միայն տեղական ծառատեսակների վրա և տնկումից հետո իրականացնել խնամք՝ ապահովելու երիտասարդ ծառերի կենսունակությունն ու կայունությունը։
3 միլիոն ծառի շեմին հասնելը մեկ սեզոնի կամ մեկ ծրագրի արդյունք չէ։ Այն հազարավոր նվիրատուների, գործընկերների, կամավորների և տեղական աշխատողների համատեղ հանձնառության արտահայտությունն է, ովքեր հավատում են երկարաժամկետ ազդեցությանը՝ կարճաժամկետ արդյունքների փոխարեն։ Հիշատակի և անվանական անտառներից մինչև խոշոր ինստիտուցիոնալ գործընկերություններ՝ յուրաքանչյուր ներդրում նպաստել է լերկ սարերը կենդանի էկոհամակարգերի վերածելուն։
Բնապահպանական ազդեցությունից զատ՝ այս անտառները նպաստում են գյուղական բնակչության բարեկեցությանը՝ ապահովելով իմաստալից և արժանապատիվ աշխատանք, բարելավելով հողի որակը, պահպանելով ջրային պաշարները և տեղական միկրոկլիման։ Ժամանակի ընթացքում դրանք կօգնեն մեղմել կլիմայի փոփոխության հետևանքները, նվազեցնել հողերի էրոզիան և ստեղծել ավելի առողջ միջավայր համայնքների համար։
Այս հանգրվանը միաժամանակ և՛ տոն է, և՛ պատասխանատվություն։ Անտառվերականգնումը երկար ճանապարհ է, իսկ տնկումը միայն առաջին քայլն է։ Այս 3 միլիոն ծառերի աճին զուգընթաց անհրաժեշտ է շարունակական խնամք, մշտադիտարկում և պաշտպանություն՝ որպեսզի դրանք ապրեն սերունդների համար։
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հնարավոր դարձրեցին այս ձեռքբերումը, և հրավիրում ենք ձեզ շարունակել այս ճանապարհը մեզ հետ՝ միասին աճեցնելու հաջորդ միլիոն ծառերն ու ավելին։
Դարձեք ամսական նվիրատու և միացեք մեզ՝ իրական ազդեցություն ստեղծելու գործում։