logo
ՄԱՐԴԻԿ
ՄԱՐԴԻԿ

Մինչ սերմերը տնկիներ են դառնում մեր տնկարաններում, մեր մասնագետները՝ Վահե Մարտիրոսյանը և Տարոն Ալեքսանյանը, ուսումնասիրում են Լոռու մարզի տնկադաշտերը՝ գտնելու, գնահատելու, բանակցելու և բոլոր-բոլոր նախապատրաստական աշխատանքները պատշաճ կերպով կատարելու և վերջնական արդյունքի՝ այն է անտառստեղծման համար նախատեսված տարածքը տնկման սեզոնին պատրաստելու համար։

 

Մեր կազմակերպության մշտական աշխատողների գրեթե 80%-ը Լոռու մարզի բնակիչներ են։ Նրանք աշխատում են մեր երկու տնկարաններում, սերմից ստանում տնկիները։ Ծառատունկի և խնամքի սեզոնին նրանց են միանում մինչև 90 հոգի՝ կրկին Լոռու մարզից։ Սարերում աշխատող մարդիկ խորն են զգում իրենց առաքելությունը․ նրանք անմիջական մասնակիցն են անտառների ստեղծման այս կարևոր գործի։

«Ես հավանաբար չեմ տեսնի իմ տնկած անտառը, բայց թոռներս գիտեն, որ այս սարի վրա մի քանի տարի հետո անտառ է լինելու։ Ուրախ եմ, որ իմ թոռներն ինձ այսպես էլ են հիշելու”, — քիչ հուզվելով անկեղծանում է մեր աշխատակից տիկին Կարինեն։

«Շատ ուրախ եմ, որ մենք աշխատանք ունենք այսօր։ Սկզբում ես մենակ էի եկել, բայց երբ տեսա, թե ինչ հետաքրքիր ու կարևոր գործ ենք անում, կնոջս էլ առաջարկեցի միանալ ինձ, ու հիմա մենք ընտանիքով ենք ներգրավված աշխատանքներում, մեծ սիրով աշխատում ենք”, — նշում է մեր սեզոնային աշխատող Վահրամը։

«Տնկարանի աշխատակիցների համար ծառ տնկելը նման է երեխայի ծնունդին։ Երեխան ծնվում է, հետո մանկապարտեզ հաճախում, պահում-խնամում ես նրան և մի օր ամուսնացնում։ Նույնը ծառն է․ այ այստեղ տնկարանում ծնվում և մեծանում են ծառերը, հետո իրենց ուղարկում ենք անտառ՝ ինքնուրույն կյանք վարելու։», – նշում է «Պենժամին Գումուշճեան» տնկարանի մեր աշխատակից Սուրենը։

Մեր հաջորդ հրապարակումներում կանդրադառնանք My Forest Armenia-ի թիմի անդամներին՝ մարդկանց, ովքեր կիսում են մեր առաքելությունը և փոքր քայլերով մեզ հետ միասին անցնում են անտառստեղծման բարդ, բայց և հետաքրքիր ճանապարհը և իրականացնում մեր նպատակը։

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved