My Forest Armenia-ն սկսել է համագործակցությունը IDBank-ի ու Idram-ի հետ
Համագործակցությունը IDBank-ի ու Idram-ի հետ սկսված է։ Իդրամ վճարային համակարգի «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը բնապահպանական նպատակ ունի և՛ մարտ, և՛ ապրիլ ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը կփոխանցվի My Forest Armenia-ին՝ նոր անտառներ ստեղծելու նպատակով։
«Շատ ոգևորված ենք այս համագործակցությամբ, և հատկապես ուրախ ենք գտնել համախոհներ հայկական բիզնեսի ոլորտում, ովքեր կարևորում և կիսում են անտառներ ստեղծելու մեր գաղափարը՝ դրանով նպաստելով մեր երկրում կենսաբազմազանության և ջրային ռեսուրսների պահպանմանը, հողի դեգրադացիայի դեմ պայքարին, պարզապես մեր սերունդների համար առողջ միջավայրի ձևավորմանը։ Իդրամի և ID բանկի հաճախորդները, ամեն անգամ վճարում կատարելիս, մասնակիցը կդառնան մեր անտառվերականգնման ծրագրերին», — նշում է My Forest Armenia-ի փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը։
«My Forest Armenia-ն հայտնի է իր անտառտնկման գործունեությամբ, և մենք որոշեցինք, որ մեր հաջորդ համագործակցությունը պետք է լինի այս ստրատեգիկ նշանակության ուղղվածության կազմակերպության հետ։ Շատ ոգևորված ենք, որ այսօր արդեն կարող ենք մեր հաջորդ սերունդների համար ստեղծել մի միջավայր, որը գուցե շատ ավելի լավն ու մաքուր կլինի։ Մենք՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ունեցող ընկերություն, ձգտում ենք, որպեսզի մեզ միանան ավելի ու ավելի շատ ընկերություններ», — նշում է ID բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
Հայաստանում գտնվող ցակացած ոք, վճարումներ կատարելով Իդրամ վճարային համակարգի միջոցով, կարող է մասնակից լինել այս մեծ առաքելության իրականացմանը։ Իդրամ հավելվածի միջոցով կարող եք ծառ նվիրել կամ դառնալ ամսական նվիրատու
Տնկիր այսօր ապագայի համար։ Դարձիր մեծ առաքելության մասնակիցը։