Հոկտեմբերի 25-ին
Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցում Մայ Ֆորեսթ Արմենիայի հիմնադիր
Անդրե Գումուշճեանը
բացման խոսքով հանդես եկավ՝ շեշտելով, որ ծրագրի նպատակն է մթնոլորտում ածխածնի արտանետումների նվազեցումը Հայաստանում անտառածածկույթի տոկոսի բարձրացման միջոցով և կոչ արեց գործողություններ ձեռնարկել նախագծին մասնակցելու համար: ՀՀ բնապահպանության նախարարության փոխնախարար
Վարդան Մելիքյանը
ողջունեց նախաձեռնությունը և հաջողություն մաղթեց ծրագրին՝ խոստանալով ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
Մենք արդեն սկսել ենք համագործակցությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ՀՀ Բնապահպանության նախարարության, Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և այլ գործընկերների հետ։ Մայ Ֆորեսթ Արմենիան համագործակցության հնարավորություն է տալիս այն անհատներին, ընկերություններին, ինստիտուտներին ու ընկերակցություններին, ովքեր ցանկանում են փոխհատուցել ածխածնի արտանետումը Հայաստանում ծառեր տնկելով։