logo
ԳՈՐԾԸ ԾԱՌ ՏՆԿԵԼՈՎ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ
ԳՈՐԾԸ ԾԱՌ ՏՆԿԵԼՈՎ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ

Հայաստանում ծառատունկի երկու շրջան կա՝ աշնանը և գարնանը։ Եղանակից կախված՝ դրանք կարող են տևել երկու կամ երեք շաբաթ։ Թեև ծառատունկն անտառտնկման ամենատեսանելի մասն է, իրականում դա դեռ ամենը չէ։ Անտառ ստեղծելու բարդություններից մեկն այն է, որ ամենակարևորը նախորդող և հաջորդող աշխատանքներն են։ Մինչև տնկիներն անտառտնկման տարածքներում տնկելը, դրանք սերմերից աճեցնում ենք տնկարաններում։ Տնկելուց հետո 2-3 տարի խնամում ենք ծառերը, որպեսզի դրանցից առավելագույն քանակը դառնա հասուն ծառ, ինչն էլ անտառտնկման հաջողության գրավականն է։  

Mulched pine seedling

Խնամք, խնամք և խնամք

Տնկելուց հետո կարևոր է օգնել, որպեսզի տնկիներն ընտելանան նոր պայմաններին։ Դա նշանակում է տնկիներին մոտ աճող մոլախոտերի հեռացում, ու նաև հնարավորության դեպքում ջրի կուտակում տնկիների շուրջ հողում։

Խնամքի իրականացման մի քանի տեխնիկա կա։ Մեր պայմաններին ամենահարմարը մուլչապատումն է,  երբ ծղոտով կամ օրգանիկ որևէ այլ նյութով ծածկվում է նորատունկ ծառն անմիջապես շրջապատող հողը։ Սա օգնում է պահպանել ջուրը, նվազեցնում ջրի գոլորշացումը հողից, նաև կանխում մոլախոտերի աճը։

Մուլչապատումը պարտադիր է

Հետազոտությունները, տվյալների ուսումնասիրությունն ու խնդիրների ախտորոշումը մեզ թույլ են տալիս գտնել լավագույն լուծումները։ Անցյալ տարի մայիսի վերջին բախվեցինք տևական երաշտի, իսկ մուլչապատումը հունիսին էինք նախատեսել, և այդ պատճառով նորատունկ ծառերի գոյատևման տոկոսը նվազեց։ Այս տարի մեր աշխատանքային ժամանակացույցի և խնամքի գործողությունների պլանավորման մեջ որոշակի փոփոխություններ կատարեցինք։

Նախ, սկսած նոյեմբերի անտառտնկման սեզոնից, օգտագործեցինք , ինչն օգնում է հողում ջուրը կուտակել։ Նաև սկսեցինք յուրաքանչյուր տնկու մուլչապատումն անմիջապես տնկելուց հետո, որպեսզի պատրաստ լինենք կլիմայական ցանկացած անոմալիաների։

Մեր աշխատակիցները մուլչապատեցին 2021 թ․ աշնանն ու 2022 թ․ գարնանը տնկված 425․835 ծառերից յուրաքանչյուրը։

 Ասել, որ սա ՀՍԿԱՅԱԿԱՆ գործ էր, նշանակում է ոչինչ չասել։ Այնուամենայնիվ, մեր աշխատակիցները հասցրին ամեն ինչ ժամանակին անել։ Նրանց աշխատանքի արդյունքը կգնահատենք և կհրապարակենք տարեկան մշտադիտարկումից հետո, որն իրականացնելու ենք օգոստոսին։

Միացեք գործին

Չենք կարող ավարտել՝ առանց նշելու Սինոփսիսի թիմի մեծ օգնությունն այս գործին։ Նրանք մի օր կամավորությամբ միացան մեր աշխատակիցներին և մուլչապատեցին մոտ մեկ հեկտար տարածք։ Շշմելու աշխատանք կատարեցին։ Դեռ ավելին, նրանք պատրաստվում են պարբերաբար գալ ամռան ամիսներին՝ տնկիները ջրելու։ Բացի կամավորությունից, մեր կորպորատիվ գործընկերների աշխատակիցները նաև անհատական նվիրատվություններ են կատարում բնությանն օգնելու համար։ Նրանք դառնում են մեր ամսական կամ միանգամյա նվիրատուներն ու դրանով բազմապատկում իրենց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Նվիրատվություն կատարելով՝ Դուք ոչ միայն ծառեր եք տնկում, այլ ապահովում եք Ձեր հանգանակությամբ տնկած ծառերի երեք տարվա խնամքը։ Սա նաև նշանակում է աշխատատեղերի ստեղծում հարևան գյուղական համայնքների բնակիչների համար։ Ձեր ազդեցությունն ավելի է մեծանում ամսական նվիրատու դառնալու դեպքում։ Այնպես որ, մի՛ հապաղեք և հենց այսօր սկսեք տնկել ծառեր հանուն կյանքի։ 

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved