Ջրաշեն II-ն սկսում ենք 2022-ի նոյեմբերին
2022 թվականի հունիսի 10-ին Սպիտակ համայնքի ավագանին
հաստատեց
«Իմ անտառ Հայաստան»-ին անտառտնկման նպատակով հողատարածքի տրամադրումը 25 տարով անհատույց օգտագործման իրավունքով։ Արդեն 2022 թվականի հուլիսի 22-ին Սպիտակ համայնքի հետ կնքեցինք գույքի անհատույց օգտագործման պայմանագիր Ջրաշեն II տարածքի համար։
Ջրաշենի անտառապատման տարածքը բաժանված է երեք մասի։ Ընդհանուր տարածքը կազմում է 350 հա։ 2020 թվականի մարտի վերջին Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը ներկայացնելուց հետո Ջրաշենի անտառապատման տարածքը հաստատվեց Շրջակա միջավայրի նախարարության կողմից սեպտեմբերի կեսերին: Ջրաշեն I տարածքում անտառտնկումն ավարտեցինք
2022-ի գարնանը
, և այժմ 110 հա-ի չափով ողջ տարածքում ծառերը տնկած են։
Նախապատրաստումն ու մարտահրավերները
Նախ կսկսենք տարածքի ցանկապատումը, որպեսզի կարողանանք սկսել անտառտնկումը 2022-ի աշնանը։ Ամբողջ տարածքը կազմում է 150 հա, իսկ բարձրությունը 2170-2450 մ է։ Այն հանդիպակաց է Ջրաշեն I տարածքին և ունի զգալի առավելություն՝ հյուսիսային դիրքը։ Սա նշանակում է որակյալ հող և բարձր խոնավություն։ Այստեղ տնկելու ենք կաղնի, սոճի, վայրի տանձ, և իհարկե, թփեր։
Թերությունը, սակայն, այն է, որ որոշ տարածքներ բավականին զառիթափ են։ Սա դժվարացնելու է թե՛ ցանկապատումը, թե՛ ծառատունկը։ Ինչևէ, մեր պրոֆեսիոնալ թիմը սիրում է մարտահրավերներ։ Մենք վճռականորեն գնում ենք դեպի հաջողություն։
Սա նաև Ձեր հնարավորությունն է
Դուք դեռևս հնարավորություն ունեք այս տարածքում ծառեր տնկելու։ Անգամ ֆիզիկապես ներկա լինելու կարիք չկա։ Պարզապես
սեղմեք այստեղ
և սկսեք տնկել ամեն ամիս։ Միայն պատկերացրեք, որ 20-25 տարի հետո Ձեր սեփական փոքրիկ անտառը տնկած կլինեք։ Սա Ձեր ամենաթանկ նվերը կլինի ապագա սերունդներին։