logo
ՏՆԿԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
ՏՆԿԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մենք սկսել ենք փորման աշխատանքները և արդեն մանրախիճ լցրել մուտքի ճանապարհի, ավտոկայանատեղիի և հետագա շինարարական աշխատանքների տարածքում։

Նաև ծառեր ու տույաներ ենք տնկել արահետների եզրերին։ 

Հպարտությամբ ենք ներկայացնում ձեզ մեր առաջին հաջողությունները, սակայն դեռ շատ բան ունենք անելու։ Շուտով սկսելու ենք պահեստի շինարարությունը, քանի որ տարբեր գործիքներ ու նյութեր պահելու անհրաժեշտություն ունենք։ Միևնույն ժամանակ պլանավորում ենք կառուցել տնակ աշխատակիցների համար և այցելուների ընդունելության տարածք։ 

Ավելի ուշ ջուր և հոսանք կանցկացնենք մեր տնկարաններ, որպեսզի կարողանանք ջրել մատղաշ բույսերն ամառվա չորային ամիսներին։ 

Պատշաճ ջրամատակարարման պայմաններում բույսերն ավելի լավ կաճեն և արմատային ավելի ամուր համակարգ կձևավորեն։

Այս բոլոր միջոցառումների նպատակը լավագույն կերպով անտառվերականգնման մեր գործողություններին պատրաստվելն է։ Ձեր օգնությամբ ու աջակցությամբ մենք կկարողանանք ավելի շատ ծառեր տնկել և զարգացնել անտառները, միևնույն ժամանակ ապահովելով անհրաժեշտ եկամուտ գյուղացիների համար։

Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved