Դժվար սկիզբ
Գարնանային անտառատունկ 2022-ն սկսվեց ապրիլի 10-ին։ Սա Մայ Ֆորեսթ Արմենիայի անտառատունկի 4-րդ սեզոնն է, որն ամենասկզբից դժվար ստացվեց։ Այս տարի ձմեռը երկար տևեց, նույնիսկ շատ երկար՝ մինչև մարտի վերջը։ Իհարկե, նոյեմբերին տնկած ծառերի համար սա հրաշալի էր։ Բայց մյուս կողմից, այն կարճացրեց մեր գարնանային անտառատունկի ընթացքը համարյա երկու շաբաթով։
Չկա Չարիք առանց Բարիք
Ամեն դեպքում, չկա չարիք առանց բարիք։ Անտառատունկի ընթացքի կրճատման պատճառով այժմ մեզ ավելի շատ մարդիկ են անհրաժեշտ, որպեսզի կարողանանք տնկել 160 000 սոճի 15 օրում։ Այսպիսով, մենք աշխատանքի վերցրինք 120 հոգու։ Ինչպես միշտ մեր բոլոր աշխատակիցները Լոռու մարզից են։ Հայաստանի գյուղերից շատերում անաշխատունակության տոկոսը բավականին բարձր է, և Լոռու մարզի համայնքները բացառություն չեն։ Այնպես, որ մենք ուրախ ենք, որ նաև սոցիալական ազդեցություն կունենանք այս շրջանում։
Տարածքներն ու Ծառատեսակները
Այս տարի տնկում ենք 2 տարածքում․ Ջրաշենում և Դիլիջան Ազգային Պարկում , և վերատնկում Շիրակամուտի որոշ տարածքներում։ Ջրաշենում տնկել ենք սոճիներ, իսկ Դիլիջան ազգային պարկում՝ նաև կաղնիներ։ Ինչ վերաբերում է Շիրակամուտին, վերատնկելու ենք անցյալ տարվա չարաբաստիկ երաշտից «մահացած» ծառերի տեղում։ Ցավոք այդ երաշտը վերացրել էր մեր ծառերի համարյա 60%-ը։ Այս սեզոնին բոլոր վերացած ծառերը փոխարինելու ենք սոճիներով։ Դրանք կրկնակի առավելություն ունեն․ ավելի դիմացկուն են չորությանը և բազմանում են՝ ստվեր ստեղծելով մյուս ծառերի համար։
Բացի ավելի դիմացկուն ծառատեսակներ տնկելուց, նաև այլ միջոցներ ենք կիրառել։ Հենց մեր անտառապատման տարածքի ներքևով առու է անցնում։ Անցյալ տարի մենք երկու հզոր պոմպ գնեցինք և 3․000 մ խողովակ ջրելու համար նախատեսված 50 մ խողովակով, որպեսզի ոռոգենք։ Մենք ութ հոգու ընդունեցինք աշխատանքի, որպեսզի ամռան ամիսներին նրանք պարբերաբար ջրեն յուրաքանչյուր ծառը։
Տնկիր Քո Անտառը
Մեր նպատակն է տնկել 400․000 ծառ կամ 120 հա անտառ ամեն տարի։ Այս պահին դա է մեր կարողությունը։ Եթե հաջողենք, մեզնից 250 տարի կպահանջվի, որպեսզի Հայաստանի անտառածածկույթն ավելացնենք 1%-ով։ Զարմացաք, չէ՞։ Այո, այս թվերն ահավոր են։ Բոլորս պետք է կրկնապատկենք և անգամ եռապատկենք այս 1%-ը։ Կարող եք միանալ մեզ դառնալով ամսական նվիրատու և տնկելով ամսական նվազագույնը երկու ծառ։ Եկեք ծառ տնկենք հանուն կյանքի։