logo
ՆՈՐ ԱՆՏԱՌ ՈՒՐԱՍԱՐՈՒՄ
ՆՈՐ ԱՆՏԱՌ ՈՒՐԱՍԱՐՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին, Լոռու մարզի հյուսիսում գտնվող Ստեփանավան խոշորացված համայնքի Ուրասար բնակավայրում անցկացրեցինք մեր առաջին հանրային լսումը։ Հանրային լսումը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) համար դիմելու առաջին քայլն է, որը պահանջվում է նախքան ծրագիրն իրականացնելը:

Հարկ է նշել, որ գյուղացիները բավականին ուրախ էին, որ մենք ընտրել ենք հենց իրենց գյուղը անտառվերականգնման աշխատանքների համար: Այստեղ բնակչությունը սակավաթիվ է, ուստի ծրագրի հաստատման դեպքում աշխատողներ կներգրավենք նաև շրջակա գյուղերից։

Նախատեսվող անտառվերականգնման տարածքի մակերեսը 380 հա է, իսկ բարձրությունը տատանվում է 1700-2000 մ։ Հողի որակը շատ բարձր է, և մեծ մասը կատարելապես ուղղված է դեպի հյուսիս: Այստեղ կարող ենք տնկել տարբեր լայնատերև ծառատեսակներ և թփեր: Հողի բնույթի շնորհիվ անտառն այստեղ ավելի հեշտ և արագ կաճի, քան մեր մյուս տարածքներում:

Միակ խնդիրը, որ պետք է լուծենք, տարածքի հասանելիության բարելավումն է: Տարածքը որքան գեղեցիկ է, նույնքան էլ դժվար հասանելի է․ հողային ճանապարհից ավելի քան 5 կմ հեռավորության վրա։ Սակայն մի նեղ արահետ կա, որը մենք կմեծացնենք և որոշակիորեն կբարելավենք, որպեսզի աշխատողներին տեղափոխող ավտոբուսը կամ տնկիները տեղափոխող բեռնատարն ապահով հասնի լեռան ստորոտին: Քանի որ տնկման սեզոնը կարճ է, մենք չենք կարող մեզ թույլ տալ անգամ մեկ օր կորցնել անձրևի և ցեխոտ ճանապարհների անհասանելի լինելու պատճառով:

Ստեփանավանի քաղաքապետը սրտացավ է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրներին և իր ղեկավարած խոշորացված համայնքում հատկապես ցանկանում է տեսնել անտառվերականգնման աշխատանքներ։ Մենք երախտապարտ ենք նրա աջակցության համար:

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved