logo
ԱՄՓՈՓԵՑԻՆՔ 2022-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2022 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման միջոցառում

2022 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման միջոցառում-image12022 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման միջոցառում-image2

Ապրիլի 5-ին Հոլիդեյ Ինն Երեւանում տեղի ունեցավ «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության 2022 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման միջոցառումը։ 

 Հրավիրված էին պետական կառավարման համակարգի, հասարակական ու մասնավոր ոլորտի մեր գործընկերները և դոնորները։

2022 թվականը մեզ համար արդյունավետ, նաև փոփոխություններով լի տարի էր: Բացման խոսքով հանդես եկավ «Իմ անտառ Հայաստանի» հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը։ Նա ներկայացրեց կազմակերպության հիմնական ձեռքբերումները թվային արտահայտությամբ, նաև խոսեց անտառապատման ոլորտի հիմնական խնդիրների մասին։ “Շուրջ 202 հա անտառտնկման տարածքում 658․000 ծառ ենք տնկել՝ կրկնակի ավել, քան նախորդ տարում”, — նշեց Անտրէն։

My Forest Armenia TeamLilith Martirosyan, Deputy Director, My Forest Armenia

Այնուհետև, փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանն ավելի մանրամասն ներկայացրեց նախորդ տարվա արդյունքներն ու ձեռքբերումները։ Նա հատկապես կարևորեց, որ 2022 թ․-ին միայն ծառերի թիվը չէ, որ աճել է։ «Մեծացել է նաև մեր թիմը․ այժմ մեր մշտական աշխատողները 49-ն են, իսկ անտառտնկման աշխատողների թիվը հասել է 200 հոգու։ Ուրախությամբ ենք նշում, որ անցած տարվա մեր ծախսերի 21%-ը՝ մոտ 55 միլիոն դրամ, մենք որպես հարկ վճարել ենք Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Լիլիթ Մարտիրոսյանը։


Միջոցառման ավարտին հյուրերը դիտեցին «Մարդիկ, ովքեր անտառ են տնկում» կարճ ֆիլմն այն մարդկանց մասին, ովքեր աշխատում են մեր անտառապատման տարածքներում և իրականություն են դարձնում մեր առաքելությունը։

Gayane MarkosyanRouzanne Arustamyan

Մեր հաջողությունները ջերմորեն ողջունեցին Հայաստանի անտառային դաշինքի մեր գործընկերները՝ Շեն Հասարակական կազմակերպությունը և «Էյ Թի Փի» հիմնադրամը։ 

«Շնորհավորում եմ «Իմ անտառ Հայաստանին» ձեռքբերումների համար և ցանկանում եմ ընդգծել այս ոլորտում նրանց մասնագիտական և որակյալ աշխատանքի կարևորությունը»,- իր ելույթում ասաց «Էյ Թի Փի» հիմնադրամի համակարգող Ռուզաննա Առուստամյանը:

2022 թվականի մեր ձեռքբերումներն այսքան փայլուն չէին լինի առանց այն բարերարների, ովքեր հավատացել են մեր առաքելության կարևորությանը, ինչպես նաև գնահատել մեր աշխատանքի որակը, և միացել են մեզ։ «Մենք կարևորում ենք «Իմ անտառ Հայաստան»-ի գործունեությունը, ինչը հնարավորություն է տալիս Սինոփսիս Հայաստանի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մի կարևոր մասը՝ անտառվերականգնումը, իրականություն դարձնել։ Հուսով եմ՝ մեր օրինակը վարակիչ կլինի այլ ընկերությունների համար»,- իր շնորհակալական ելույթում նշեց մեր գործընկեր Սինոպսիս Արմենիայի PR-ի և հաղորդակցության բաժնի ղեկավար՝ տիկին Գայանե Մարկոսյանը։ 

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved