logo
27,000 ԾԱՌԻ ԽՈՍՏՈՒՄ․ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՍԻԴՆԵՅ-ԳՈՒԳԱՐՔ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ
27,000 ԾԱՌԻ ԽՈՍՏՈՒՄ․ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՍԻԴՆԵՅ-ԳՈՒԳԱՐՔ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

Կիրակի օրը՝ հունիսի 16-ին, մենք իրականացրեցինք առաջին Սիդնեյ-Գուգարք զուգահեռ միջոցառումը, որի նպատակն էր աջակցել Հայաստանի անտառվերականգնմանը։ Դրամահավաքը, որը  տեղի ունեցավ Սիդնեյում գտնվող Լուլու բարում և Գուգարքի մեր տնկարանում, հյուրընկալեց երկու երկրներում գտնվող ավստրալահայերի կողմից, ովքեր թեպետ բաժանված օվկիանոսով, բայց միավորված են հանուն Հայաստանի անտառների ապագայի։ 

Երկու երկրներից ավելի քան 45 անհատներ և ընտանիքներ հանդես եկան ծառ տնկելու ֆինանսավորման պատրաստակամությամբ։ Աջակիցների կողմից ստացել ենք Սիդնեյում ավելի քան 15,500 ծառի, իսկ Հայաստանում ավելի քան 11,500 ծառի խոստում։ Ընդհանուր առմամբ դրամահավաքի մասնակիցները  այս նպատակի համար հանձն առան տնկելու ավելի քան 27,000 ծառ, ինչը կազմում է մոտ 52,000 ավստրալական դոլար կամ 35,000 ԱՄՆ դոլար։
Անվանական անտառի շեմը 20,000 ծառ է և հենց այդքան էր մեր օրվա նպատակը։ Շատ ոգևորված ենք այս նպատակը զգալի տարբերությամբ գերազանցելու համար։ Խոստացված ծառերը կտնկվեն այս աշնանը Լեռնաջուր անտառապատման տարածքում՝ ավստրալա-հայկական անտառում։
Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը ողջունեց հյուրերին Լուլու բարում, որին հաջորդեց երեկոն իր տարածքում մեծահոգաբար հյուրընկալող Կարո Սիմոնյանը։ Նրան հաջորդեց ավստրալացի հայտնի հեռուստահաղորդավար և բնապահպան, Rock Aid Armenia և One Tree Per Child նախաձեռնությունների հիմնադիր Ջոն Դին։ Ջոնն ու Գարրին այցելել էին մեր տնկարան և անտառապատման տարածքներ այս գարնանը, ինչը նրանց համար կատարյալ հնարավորություն էր ներկայացնելու սեփական աչքով տեսածը:
Աjնուհետև մեր հիմնադիր Անտրէ Գումուշճեանը տեսակամուրջի միջոցով Ավստրալիայում և Հայաստանում գտնվողներին ներկայացրեց անտառների կարևորությունը մարդկության ապագայի, ինչպես նաև Հայաստանի համար։ Անտառվերականգնումը շատ երկար և դժվարին աշխատանք է, որը պահանջում է մեծ համբերություն։ Այսօր բացարձակ կարևորություն ունի անտառների պահպանությունը, եթե ցանկանում ենք, որ մեր մոլորակը բնակելի լինի ապագա սերունդների համար։

Գուգարքում ներկա ավստրալահայերից մի քանիսը եկել էին իրենց երեխաների հետ, սա հիանալի հնարավորություն էր փոքրիկների համար սովորելու (իրենց ծնողների հետ միասին), թե ինչպես են սերմերից ծառեր աճեցնում։ Նրանք ինքնուրույն սերմեր ցանեցին և ջրեցին տնկարանի մեր ծառերից մի քանիսը։ 

Լեռնաջուրի ավստրալա-հայկական անտառը կզբաղեցնի 6 հեկտար ընդհանուր մակերես։ Այս նախաձեռնությունը նաև կստեղծի ավելի քան 20 աշխատատեղ մարզում՝հետագայում նպաստելով տեղական տնտեսությանը և համայնքներին։ Դեռ ուշ չէ միանալ նրանց համար, ովքեր ցանկանում են միասնական ուժերով մեծացնել անտառային ծածկույթը։ Ավելի մեծ անտառները ավելի մեծ դրական բնապահպանական ազդեցություն են ունենում։ Ձեր աջակցությունը զգալի փոփոխությունների կբերի։ Կատարեք հարկային արտոնությամբ նվիրատվություններ աշխարհի ցանկացած կետից՝ այցելելով մեր նվիրաբերել էջը և ընտրելով Ձեզ հարմար երկիրը։ 

Մեր սրտագին երախտագիտությունն ենք հայտնում Գարրի Սիմոնյանին այս յուրահատուկ միջոցառումը Լուլու բարում կազմակերպելու համար, ինչպես նաև Լալա Գարաբեդյանին և Ռուփինա Սիմոնյանին այս զուգահեռ միջոցառմանը իրենց տրամադրած ջանքերի համար։ Նրանք այս միջոցառման հաջողության բանալին էին։


Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved