logo
ԱՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ԱՆՏԱՌՆԵՐ
ԱՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ԱՆՏԱՌՆԵՐ featured image

Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Հայաստանի բանկերի միության նախագահը, ՀՀ 14 առևտրային բանկերի գործադիր տնօրենները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ 2023 թվականին հիմնված նորաստեղծ անտառներ։  

Անտառապատման տարածքները, որ զբաղեցնում են 50 հա, հիմնվել են անցյալ տարի՝ 20 հա Ջրաշենում, և 30 հա՝ Ուրասարում։ Այս կարճ ժամանակահատվածում տնկիները, որոնք ներառում են բնիկ տեսակների տարբեր տեսականի, ինչպիսիք են կաղնին, թխկին, սոճին, հաճարենին, լորենին, վայրի տանձին և վայրի խնձորենին, արդեն արմատներ են գցել ու ամրացել։  

Այցի նպատակն էր ստուգել ծառերի աճը տնկելուց մեկուկես տարի անց, և մեր հյուրերն ուրախ էին ականատես լինելու Ջրաշենում և Ուրասարում երիտասարդ ծառերի աճին ու հատկապես ոգևորված՝ գտնելով իրենց ձեռքով տնկված ծառերը։ 

Այցի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կարևորեց անտառների ստեղծման գաղափարը։ Նա նաև ընդգծեց,որ դրամի 30-ամյակը նշելուց բացի այս նախաձեռնությունը հեռանկարային քայլ է շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ՝ «կանաչ օրակարգը» առաջնահերթություն դարձնելով ոչ միայն Կենտրոնական բանկի, այլև ամբողջ բանկային սեկտորի համար։ Նա նշեց,որ այսօր բնության վրա կենտրոնանալը շատ կարևոր է ավելի լավ ապագա կառուցելու համար՝ ցույց տալով, թե ինչպես կարող են միահյուսվել տնտեսական և բնապահպանական նպատակները։ 

այց հայկական դրամի անտառներ image1

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն ընդգծեց անտառվերականգնման այս ծրագրի կարևորությունը՝ սոցիալական պատասխանատվության ավելի լայն շրջանակում։ Նա նաև նշեց, որ Հայաստանի Հանրապետության բոլոր առևտրային բանկերը հավասարաչափ նպաստել են 160,000 ծառերի տնկման գործում։

Իմ անտառ Հայաստանի հիմնադիր Անտրէ Գումուշճեանը շնորհակալություն հայտնեց բանկային սեկտորի կողմից շրջակա միջավայրի պահպանությանը նվիրվածության համար։ Նա ընդգծեց,որ սա ոչ միայն բնապահպանական, այլ նաև սոցիալ-տնտեսական ծրագիր է, քանի որ հեռավոր վայրերում աշխատատեղերի ապահովումը գյուղերում կյանքի նոր հնարավորություններ է բացում։ Նա նաև նշեց,որ մոտ տաս տարի հետո այս անտառները լիովին տեսանելի կլինեն և մի օր կդառնան Լոռվա բնապատկերի անբաժանելի մասը։ Նա նաև ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ներկա բոլոր հյուրերին երկարաժամկետ տեսլականի համար։ 

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved