Հուլիսի 2-ին ավարտեցինք մեր ամենամյա գարնանային խնամքի աշխատանքները՝ ավելի քան մեկ ամիս տևած ինտենսիվ աշխատանքից հետո։ Մայիսի 30-ից սկսած՝ մեր դաշտային թիմերը մաքրեցին մրցակից բուսականությունը ռեկորդային՝ 808,446 երիտասարդ ծառերի շուրջ՝ ապահովելով դրանց աճի համար անհրաժեշտ տարածքն ու բնական ռեսուրսները։ Սա զգալի աճ է նախորդ տարվա 300,000 խնամված ծառերի համեմատ և ընդգծում է մեր հանձնառությունը ոչ միայն ծառեր տնկելու, այլ իրական անտառներ ստեղծելու գործում։
Խնամքը անտառ ստեղծելու ամենակարևոր փուլերից մեկն է։ Տնկումից հետո առաջին տարիներին երիտասարդ ծառերը բախվում են շրջակա բուսականության ուժեղ մրցակցությանը։ Մեր աշխատակիցները հեռացնում են խոտերն ու մոլախոտերը յուրաքանչյուր տնկիի շուրջ՝ ապահովելով նրանց անհրաժեշտ տարածքը, լույսն ու ռեսուրսները շարունակական աճի համար։ Սա զգալիորեն մեծացնում է ծառերի գոյատևման հնարավորությունները Հայաստանի չոր ամառների ընթացքում և նպաստում է առողջ անտառների ձևավորմանը։

Այս տարի բնությունն էլ իր աջակցությունն է ցուցաբերել։ Հայաստանի տարբեր շրջաններում եղանակը բացառիկ խոնավ է եղել, և կանոնավոր տեղումները շարունակվել են մինչև ամառ։ Ներկայիս կանխատեսումները ցույց են տալիս, որ անձրևները կշարունակվեն նաև ամբողջ հուլիս ամսվա ընթացքում, ինչը բավականին անսովոր երևույթ է։ Մեր երիտասարդ ծառերի համար սա հիանալի նորություն է։ Լրացուցիչ խոնավությունը նվազեցնում է ջրային սթրեսը տարվա ամենադժվար ժամանակահատվածներից մեկում և մեկամյա տնկիներին հնարավորություն է տալիս ձևավորել ավելի ամուր արմատային համակարգ։
Միևնույն ժամանակ, տեղումները նպաստում են նաև վայրի խոտերի արագ և խիտ աճին։ Ինչպես երևում է լուսանկարում, դրանք այնքան խիտ են դառնում, որ ընդամենը 10–15 սմ բարձրություն ունեցող երիտասարդ տնկիները չեն կարողանում բավարար քանակությամբ արևի լույս ստանալ ֆոտոսինթեզ իրականացնելու համար։ Այդ պատճառով մոլախոտերի հեռացումը չափազանց կարևոր է, որպեսզի ծառերը ունենան զարգանալու բավարար տարածք և չմնան շրջապատող բուսականության ստվերում։
Այս տարի խնամքի աշխատանքներն իրականացվել են անտառվերականգնման հինգ տարածքներում.
Լեռնաջուր 4
Լեռնաջուր 5
Լեռնաջուր 1 և 2
Ձորաշեն
Ուրասար

Մինչ Լեռնաջուր 4-ում, Լեռնաջուր 5-ում և Ձորաշենում ծառատունկն արել ենք վերջերս, Լեռնաջուր 1 և 2-ի ու Ուրասարի տնկարկները հիմնվել են դեռևս 2022 և 2023 թվականներին։ Անցյալ տարվա մոնիթորինգի արդյունքները ցույց տվեցին, որ այս տարածքներում անհրաժեշտ է լրացուցիչ խնամք, և այդ պատճառով դրանք ներառվեցին այս տարվա խնամքի ծրագրում։
Սա ևս մեկ անգամ հիշեցնում է, որ անտառի ստեղծումը չի ավարտվում ծառատունկով։ Իրական, կենսունակ անտառը ձևավորվում է տարիների հետևողական խնամքի և հոգատար աշխատանքի շնորհիվ։
Խնամքի աշխատանքների և այս տարվա բացառիկ բարենպաստ եղանակային պայմանների համադրությունը մեզ լիովին հիմք են տալիս լավատեսությամբ նայելու այս տարվա տնկարկների ապագային։