Փետրվարի 25-ին Մայ Ֆորեսթ Արմենիան սկիզբ դրեց մի նոր կարևոր համագործակցության՝ ստորագրելով փոխըմբռնման հուշագիր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ։ Վերջինս պատասխանատու է Հայաստանի անտառային տարածքների մեծամասնության համար։ Հուշագրի շրջանակներում մենք սերտորեն համագործակցելու ենք այնպիսի գործողություններում, ինչպիսիք են բարձրորակ ծառերի հայտանբերումը, սերմահավաքումը և անտառվերականգնումը ՊՈԱԿ-ի ղեկավարության ներքո գտնվող տարածքներում։