2019 թվականի հոկտեմբերի 10-ին
Մայ Ֆորեսթ Արմենիայի հիմնադիր Անդրե Գումուշճեանը և Դիլիջան Ազգային Պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը կնքեցին փոխըմբռնման հուշագիր։ Այսպիսով սկիզբ դրվեց անտառապատման և անտառների վերականգնման համագործակցությանը երկու կազմակերպությունների միջև։