logo
ՑԱՆՔՍ ԵՒ ՏՈՒՆԿ․ ԱՇՈՒՆ 202
ՑԱՆՔՍ ԵՒ ՏՈՒՆԿ․ ԱՇՈՒՆ 202

Սերմահավաք և մշակում


Այս տարի Լոռու և Տավուշի տարբեր համայնքներից ավելի քան 3,200 կիլոգրամ կաղին ենք գնել։ Դրանից 800 կիլոգրամը ցանվել է մեր տնկարաններում՝ հաջորդ տարվա տնկիներն ստանալու համար, իսկ մնացած 2,400 կգ-ը ցանվել է անմիջապես անտառվերականգնման տարածքներում։ Այս մեթոդը գերադասելի է դժվար հասանելի տեղանքներում, քանի որ տնկիները տեղափոխելու կարիք այլևս չկա։


Որոշ ծառատեսակների սերմերը մշակման կարիք ունեն։ Օրինակ, այս տարի կարողացանք գնել վայրի տանձեր կամ արոսենի ծտիխնձոր (տե՛ս նկարում), և մեր աշխատակիցները սերմերն առանձնացրեցին հենց մրգից։


Տնկվել է 287,000 ծառ

Լոռու մարզի տարբեր 26 տարբեր համայքներից համայնքներից մոտ 100 հոգի է ներգրվված այս աշնան տնկման աշխատանքներում։ Եթե եղանակը թույլ տա, մենք կտնկենք 287,000 ծառ այս աշնանը և ևս 150,000՝ 2022 թվականի գարնանը։

Տնկիների կենսունակությունն ապահովելու համար այս տարի նոր միջոց ենք փորձարկում․ հողին ցեոլիտ ենք ավելացնում։ Ցեոլիտը բնական բյուրեղային հանքանյութ է, որը խոնավություն պահպանելու հատկություն ունի։ Այն ճակատագրական նշանակություն կարող է ունենալ, եթե գարնան վերջին եղանակը չորային լինի։

Հաջորդիվ․ Ջրաշեն 2


Ուրախ ենք տեղեկացնելու, որ մեր հաջորդ անտառապատման տարածքը Ջրաշեն 2-ն է, որը զբաղեցնում է 150 հա։ Այն նայում է դեպի Ջրաշենի այն տարածքին, որտեղ մենք հիմա ծառատունկ ենք անում, և մեծ առավելություն ունի, քանի որ հիմնականում հյուսիսային թեքություն ունի, ինչը նշանակում է լավ որակի հող և բարձր խոնավություն։ Այնուամենայնիվ, թերություն էլ կա․ շատ տեղերում այն խիստ զառիթափ է։ Սա դժվարություններ է առաջացնելու թե՛ ցանկապատման, թե՛ տնկման ժամանակ։ Այստեղ տնկել կսկսենք 2022 թվականի աշնանը։

Տնկե՛ք ամսական մեկ ծառ


Մենք ոգևորված հետևում ենք մեր ընտրած ուղուն, սակայն իսկապես Ձեր օգնության կարիքն ունենք։ Այո՛, մենք հարյուր հազարավոր ծառերի կարիք ունենք կայուն անտառներ ստեղծելու համար, և այո՛, Դուք կարող եք լինել ամսական այն հարյուր հազարավորներից մեկը, որ 1, 5 կամ ավելի շատ ծառեր կտնկեն։ Փոքրիկ նվիրատվությունները, իրար վրա հավաքվելով, իրական փոփոխություն կարող են անել։ Այնպես որ, կառուցեք Ձեր կանաչ ապագան մեզ հետ և նվիրաբերեք ամեն ամիս ծառեր տնկելու համար։


Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved