logo
18.000 ԾԱՌ՝ ՄԱԿ-Ի ԱՆՏԱՌՈՒՄ
ՄԱԿ-ի անտառի հիմնումը Լոռիում

ՄԱԿ-ի անտառ Լոռիում-image-1ՄԱԿ-ի անտառ Լոռիում-image-2

ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ հոկտեմբերի 24-ին  ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը ֆինանսավորեց 18․000 ծառերի տնկումը Լոռու մարզում ՄԱԿ-ի անտառ հիմնելու նպատակով: Անտառն զբաղեցնում է 6 հա և գտնվում է Լոռու մարզի մեր Ջրաշեն II անտառապատման տարածքում:

Այս անտառի հիմնումը կատարվեց Աշնանային անտառտնկում 2022-ի շրջանակներում: Տպավորիչ էր այն, որ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի ավելի քան 50 աշխատակից կամավոր միացավ տնկման աշխատանքներին: Ավելորդ է նշել, որ հաջորդ երեք տարիների ընթացքում մենք կիրականացնենք տնկիների խնամքը, որպեսզի դրանք գոյատևեն և վերածվեն անտառի։

ՄԱԿ-ի անտառ Լոռիում-image-3

«Վստահ ենք՝ երկրի համար ռազմավարական նշանակության, երկարաժամկետ բնապահպանական ծրագրերին մեր աջակցության արդյունքները ոչ միայն կնպաստեն Հայաստանում անտառային ծածկույթի ավելացմանը, այլև կունենան դրական սոցիալ-

ՄԱԿ-ի անտառ Լոռիում-image-4

տնտեսական ազդեցություն համայնքների զարգացման վրա»,- նշեց ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։

Մեզ համար պատիվ էր մասնակցել ՄԱԿ-ի օրվա տոնակատարությանը, որտեղ մեր հիմնադիր Անտրէ Գումուշճեանը պաշտոնապես հանձնեց ՄԱԿ-ի անտառի հիմնման մասին վկայականը տիկին Փիթերս Յահիային: Ոգևորված ենք, որ ունենք ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի վստահությունը՝ իրենց անվանական անտառը հիմնելու համար:

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved