logo
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ուրախությամբ հայտարարում ենք Հայաստանի անտառային դաշինքի հիմնադրման մասին։ Մեր երեք կազմակերպությունները, որոնք գործում են Հայաստանում անտառվերականգնման և անտառստեղծման ոլորտում, միավորվել են՝ նպատակ ունենալով միասնականորեն հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանում անտառային էկոհամակարգերի պաշտպանությանն ու վերականգնմանն ամենալայն իմաստով, նպաստել Հայաստանի անտառային ծածկույթի ավելացմանը։ Դաշինքի միջոցով մենք ցանկանում ենք միասնաբար բարձրաձայնել ոլորտի խնդիրները հանրային քաղաքականություն մշակողների շրջանում, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկությունը մարդու կյանքի համար անտառների կենսական կարևորության և անտառածածկույթի պաշտպանության և ընդլայնման անհրաժեշտության մասին:

Անտառային էկոհամակարգերը մարդուն տալիս են բազմաթիվ օգուտներ՝ կլիմայի կարգավորման, ջրամատակարարման, էրոզիայի վերահսկման, կենսաբազմազանության, մաքուր օդի, ածխաթթու գազի կլանման և այլնի առումով: Միևնույն ժամանակ, անտառները բախվում են թե՛ մարդածին, թե՛ կլիմայական ազդեցությամբ պայմանավորված հսկայական ճնշումների:

Հայաստանը, որպես աղքատ անտառածածկույթ ունեցող երկիր, կանաչ տարածքների սակավության լուրջ խնդիր ունի, ինչը հանգեցնում է հողի էրոզիայի բարձր տեմպերի և բացասաբար ազդում ջրային ռեսուրսների վրա: Կլիմայական ճգնաժամով և ավելի ու ավելի էքստրեմալ եղանակային իրադարձություններով պայմանավորված այս ազդեցություններն ավելի են սաստկանում, իսկ անտառածածկ տարածքների բացակայության արդյունքը դառնում է ավելի էական: Միևնույն ժամանակ, անտառվերականգնման համար հարմար տարածքները շատ չեն՝ երկրի բարձրադիր լինելու և հիմնականում շատ չոր պայմանների պատճառով:

Հայաստանի անտառային դաշինքի առաջնահերթություններն են լինելու․

  1. Հայաստանի անտառային ծածկույթի ընդլայնման նպատակով նոր հողատարածքների հատկացում

  2. Բնական անտառների պահպանություն և վերականգնում

  3. 1960-1980-ական թվականներին տնկված անտառների կայուն կառավարում և պահպանություն

  4. Կանգնեցնել վայրի տարածքների համատարած այրում, ինչը բացասաբար է ազդում ծառերի բնական վերաճի և կենսաբազմազանության վրա

Իր նպատակներին հասնելու և առաքելությունն իրականացնելու համար Դաշինքը ծավալելու է հետևյալ գործունեությունը․

ա. Պարբերաբար կլոր սեղանների կազմակերպում պետական ​​մարմինների ներկայացուցիչների և անտառներին առնչվող այլ շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են համալսարանները, գիտական հաստատությունները, ՀԿ-ները, միջազգային կազմակերպությունները և այլոք՝ ոլորտի հրատապ հարցերը քննարկելու և կոնկրետ արդյունքներ ստանալու նպատակով:

բ. Անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբերի կազմում պետական ​​մարմինների հետ՝ ապահովելու գործնական հետևողականություն:

գ. Հանրային իրազեկվածության բարձրացման արշավներ անտառների և ընդհանրապես ծառերի կարևորության մասին տարբեր հաղորդակցման մեթոդների, լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի, ցուցահանդեսների, սեմինարների և այլնի միջոցով:

Դաշինքը բաց է և ողջունում է Հայաստանում գործող անտառվերականգնման և անտառհիմնման կազմակերպություններին, որոնք կցանկանան անդամակցել՝ համաձայն Դաշինքի կանոնադրության։

Հայաստանի անտառային դաշինքը լիահույս է, որ կկարողանա աջակցել հասնելու մեծամասշաբ ու երկարաժամկետ ազդեցության Հայաստանի անտառների համար։

Տնկեք Ծառեր ԱյսօրԱջակցեք մեր առաքելությանը` նպաստելու անտառների ստեղծմանը
Բաժանորդագրություն
Copyright © 2024. My Forest Armenia. All Rights Reserved